Մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը պնդում է՝ գործող իշխանության նախընտրական խոստումներից շատերը այդպես էլ չիրականացան:
Նա հիշեցնում է՝ 2007-ին Արցախի նախագահը խոստացավ, որ 2010-ին Ստեփանակերտում չասֆալտապատված փողոց չի մնալու, բայց. «Այսպես շարունակվելու դեպքում հակառակը՝ երեւի ասֆալտապատ փողոց չի մնալու: Վարչապետի բարդ ֆինանսական տերմիններով համեմված հաշվետվությունները երկրի քաղաքացին չի կարող դնել սառնարանում կամ կերակրել երեխային: Ազգային ժողովի նախագահը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասում է՝ պատգամավորը չպետք բիզնեսով զբաղվի, իսկ ուսանողը այլ բան կարո՞ղ է մտածել: ՀՅԴ-ն սոցիալական արդարություն քարոզելով՝ մաս է կազմում վայրի շուկայական քաղաքականության՝ փրկությունը տեսնելով վիճակախաղի մեջ՝ շահում ես դու, շահում է երկիրը:
Ով է առ այսօր խանգարել, որ ԱԺ-ն օրենքով խթանի գյուղական կոլտնտեսության ստեղծմանը, ազատի նրանց եկամտահարկից, ջրի հարկից, հողի հարկից, վարկավորի որպես առաջնահերթություն: Ով է մեղավոր, որ մեր կառավարման համակարգը սարսափելի ուռճացված է՝ չինական հաստիքներ, ճապոնական շքեղ մեքենաներ, քավոր-սանիկներ, աներձագեր եւ փեսաներ, զզվելիության հասնող հովանավորչության մակարդակ ու չվճարվող աշխատավարձեր: Ոնց է ստացվում, որ զորակոչի ժամանակ ժերեբից հետո շատ կարճ ժամկետում իշխանավորների երեխաները հայտնվում են ծառայության այլ վայրերում, ով է մերձավոր բարեկամներից շինություններ վարձակալում պետության համար եւ ինչու, ոնց կարող է բանակի գեներալը զբաղվել շինարարությամբ, բիզնեսով ու ժամանակ ունենա մարտավարության համար, պարզվում է՝ հայրենիքը մերն է, երկիրը՝ իրենցը:
Մինչեւ երբ կարելի է վարկ վերցնել պարտքը փակել, պարտք վերցնել վարկը փակել, ոնց կարելի է ութ տարում սեփական ժողովրդին չապահովել գյուղմթերքով ու պահել գյուղատնտեսության նախարարություն, ոնց կարելի է տասնյակ միլիոնավոր գումարներ ծախսել օդանավակայան կառուցել , տարիներով հաստիքներ պահել, միայն սավառնակով դաշտերում դեղ փչելու համար: Իշխանության ու նրան սատարող երեք կուսակցությունների համար ամեն ինչ լավ է, բայց եթե այդքան լավ է, ինչու է այսքան վատ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մեզ մօտ ամէն ինչ կարելի է -ինչու էք զարմանում։
Մենք ազգի լաւ զաւակները կը բանտարկենք-
Զոհուած հերոսների ընտանիքները սոված կը պահենք։
Բարի եւ հայրենասէր գիւղացիների երեխաները ճակատ կ՜ուղարկենք
օլիկարգներին եւ իշխանաւորներիններն ալ Փարիզ՝Լոնտոն եւ Լոս ։
ի դէպ հրաշք է որ նրանցից ոչ մի զոհ կայ սահմանների վրայ։
Սա մեր ապսուրտ երկիրն է որ բանի չի նմանիր ։