Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա»

Ապրիլ 06,2015 20:50

Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե Ֆակտո»-ի կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի ընդունումից և կուսակցության տարածքային կառույցների անդամների հետ քննարկումներից հետո առաջացավ աշխարհի մայրերին ու կանանց դիմելու միտքը:

«Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա և կարող է ազդեցիկ լինել խղճի մտոք ապրող մարդկանց համար, ուստի որոշեցինք Ցեղասպանության հուշահամալիր գալ և բարձրաձայնել մեր կոչը՝ վստահ, որ ամեն հայի հոգում ու սրտում արձագանք կգտնի ու կարտահայտի նաև ամբողջ աշխարհում կանանց ու մայրերի՝ խաղաղության, իրենց հարազատներին ողջ ու իրենց կողքին ունենալու ցանկությունը: Ցեղասպանությունը ոչ վաղեմության ժամկետ ունեցող ոճիր է, ոչ էլ հնարավոր է մոռանալ: Դատապարտելով հայոց ցեղասպանությունն ու ցեղասպանության ժխտողականությունը՝ մենք ուզում ենք աշխարհն ու Հայաստանը խաղաղ ու զարգացող տեսնել: Մեր կուսակցական միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեին շատերը, ենթադրում էինք, որ երեք հազար կանայք կհավաքվեն ՀՀԿ տարածքային կազմակերպություններից, այսօր տեսանք, որ այդ թիվը գերազանցեց՝ եկան բոլոր մարզերից: Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր է, որ այսօր բոլորիս միավորեց վստահությունն ու հավատը, որ աշխարհի մայրերին ու կանանց ուղղված կոչը տեղ է հասնելու, աշխարհում անտարակույս կան մեզ նման մտածող մարդիկ և համատեղելով մեր ջանքերը պիտի կարողանանք հասնել հայության նպատակների իրագործմանը՝ աշխարհին ավելի հասկանալի դառնալով մեր պատմությամբ, նպատակներով, ներկայի ու ապագայի խնդիրները լուծելու մեր ցանկությամբ: Լինել ընդդեմ ցեղասպանության և ցեղասպանության ժխտողականության պայքարողների կողքին նշանակում է լինել ճշմարտության և արդարության կողքին, առաջնորդվել համամարդկային, ոչ թե օրընթաց շահերով»,-ասել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անna says:

    Խնդրում եմ օգնեք փրկել մայրիկիս կյանքը: Նա քաղցկեղով հիվանդ է, գումար չունենք բուժումը շարունակելու համար… Խնդրում եմ բոլորիդ, օգնեք հնարավորության չափով: Կից ներկայացնում եմ անհրաժեշտ և խոսքս հավաստոց բոլոր փաստաթղթերը, որպեսզի բոլորդ վստահ լինեք, որ այս ամենը դաժան իրականություն է: Եթե յուրաքանչյուր մարդ 2000 դրամով անգամ օգնի, մենք կկարողանանք յուրաքանչյուր շաբաթվա գումարը կուտակել: Շնորհակալ եմ բոլորիդ ու խնդրում եմ օգնեք փրկել մայրիկիս կյանքը: Իսկ իր լուսանկարը չեմ տեղադրել, որպեսզի նա իրեն ավելի վատ չզգա… շնորհակալություն.. ստորև ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը և հաշվեհամարը Արդշինինվեստ բանկ
    24700360160030000
    Arca online-4454 3100 0041 3886 ստացող՝ Արմինե Գյուլնազարյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930