Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն, ընդհանուր առմամբ, ընդունում է օմբուդսմենի քննադատությունը». «Ազատություն»

Ապրիլ 06,2015 19:07

Օմբուդսմենն իր տարեկան զեկույցում, քննադատել էր ՊՆ-ին՝ նշելով, որ «չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ ԶՈւ-երում մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ»։

Պաշտպանության նախարարությունն, ընդհանուր առմամբ, ընդունում է մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը՝ հույս հայտնելով, թե բարեփոխումների միջոցով կկարողանան լուծել այդ խնդիրները։ «Դրա համար, սակայն, ժամանակ է պետք», – «Ազատության»-ն ասաց նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե կանխվեն, ապա հետագայում դրանք չեն կրկնվի, համաձայն եք։ Մենք մշտապես աշխատում ենք, բարեփոխումները մշտական գործընթաց են, խորքային համակարգային փոփոխություններ պիտի լինեն, որոնք որոշակի ժամանակ են պահանջում», – ասաց Հովհաննիսյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարեկան զեկույցում փաստել է՝ 2014 թվականին Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 45 դեպք՝ 26-ը սահմանային միջադեպերի, իսկ 19-ը, այսպես կոչված, խաղաղ պայմաններում՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ 2014 թվականին կրճատվել է։

Օմբուդսմենը միաժամանակ քննադատել է. – «Չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ Զինված ուժերում մահվան, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների խախտման մի շարք դեպքերը կանխելու ուղղությամբ»։

Ուսումասիրելով մահվան դեպքերի պատճառները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եզրակացրել է՝ «դրանցից շատերը եղել են պատասխանատու սպաների թերացումների հետևանք»։

Բերված օրինակներում, որպես մահվան պատճառ նշվում են զինվորների միջև վատ հարաբերությունները, առողջական խնդիրները, զենքի հետ վարվելու կանոնների խախտումները։

Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ միշտ են համագործակցում, ոչ թե զեկույցից զեկույց։

«Զինված ուժերը լուրջ բարեփոխումների խորը փուլում է այս պահին, այսինքն՝ մարդու իրավունքների, ազատությունների…, այնպես որ, սա աշխատանք է, որի ընթացքում մենք պիտի հասնենք բոլորի կողմից ընդունելի, ու բավականին բարձր մակարդակի», – ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930