Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը մենակ չի թողնի քաղաքապետ Բալասանյանին. (Տեսանյութ)

Ապրիլ 06,2015 18:20

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս գալուց հետո որոշել է զբաղվել հասարակական գործունեությամբ: Նա հիմնել է հասարակական կազմակերպություն, որը զբաղվելու է Գյումրու հիմնախնդիրների լուծմամբ, մասնավորապես քաղաքի երկրորդական ցեխոտ փողոցների ասֆալտապատմամբ: Այսօր լինելու է հ/կ-ի անդրանիկ նիստը: «Էս պայմաններում այլևս ապրել անհնար է, մարդ տանից դուրս է գալիս, մինչև աշխատանքի վայր հասնելը ցեխակոլոլ վիճակում է հայտնվում»,- նեղսրտեց պատգամավորը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե դուք այնպիսի գործ եք ստանձնել, որը իրականում պարտավոր է կատարել ՏԻՄ-ը, ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, արդյո՞ք սրանով չեք նախապատրաստվում 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին, հատկապես որ քաղաքում լուրեր են շրջանառվում,թե պատգամավորը ցանկություն ունի քաղաքապետ դառնալ, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց.

«Եթե ամեն մեկս ասենք՝ դա իմ գործը չէ, այլ քաղաքապետի կամ մարզպետի գործն է, բնականաբար քաղաքապետը կմնա մենակ: Ու նա միայնակ ոչինչ չի կարողանա անել , և բացարձակ կապ չունի, թե ով է քաղաքապետ: Ինձ համար ամենաանցանկալի տարբերակն է, որ քաղաքապետը կամ մարզպետը մենակ մնան: Ավելի ճիշտ տարբերակ է համախմբվելը, և եթե ամեն մեկը կարող է իր հնարավորության սահմանում ինչ-որ բան անի մեր քաղաքի համար, ես ընդամենը կողջունեմ: Էս կազմակերպությունը չի ստեղծվել ընդդեմ մեկի, այլ ձևավորվում է հանուն Գյումրու զարգացման: Մեր հ/կ-ն համագործակցելու է քաղաքապետի, քաղաքապետարանի, մարզպետի, մարզպետարանի հետ, եթե կարող ենք մեկս մյուսիս օգնենք, ուրեմն փառք ու պատիվ մեզ: Եթե համախմբում չեղավ, մեր քաղաքը շարունակելու է գնալով քանդվել, մաշվել, եթե ամեն մեկը փորձեցին վերմակը իրենց վրա քաշել, էս քաղաքը կման էն վիճակում, ինչ վիճակում, որ հիմա կա»:

Ի դեպ, պատգամավորը առաջարկում է Գյումրին ոչ թե ասֆալտապատել, այլ սալապատել, որը, ըստ նրա, ավելի էժան կնստի, Գյումրին ավելի կոլորիտային կդարձնի ու, ավելի դիմացկուն կլինի: Պատգամավորն առաջարկում է Արթիկի փորձը կիրառել Գյումրիում:

Պատգամավորը այսօր հանդիպեց լրագրողների հետ, որտեղ քննարկվեցին Գյումրուն առնչվող տարբեր խնդիրներ, այդ թվում և շոշափվեց երկրորդական փողոցների անմխիթար վիճակը, քննարկվեցին այդ վիճակից դուրս գալու  տարբերակներ: Նշենք, որ հանդիպումը նախատեսված չէր լուսաբանման համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Վարդանուշ says:

    Նշենք, որ հանդիպումը լուսաբանման ենթակա չէր – չեմ հասկանում՝ եթե լուսաբանման ենթակա չէր, ապա ինչու է լուսաբանվում? Լրագրողն իրավունք չունի նման մասնագիտական սխալ կատարի: Եթե լուսաբանվել է, ապա նշանակում է՝ լուսաբանման ենթակա է, հակառակ դեպքում նյութին առնչվող մարդը կարող է պատասխանատվության ենթարկել լրագրողին: Մի խոսքով, անհասկանալի է… Նույնքան անհասկանալի է նաև այն, թե օրինակ ինչու է ԱԺ պատգամավորը ՀԿ բացում, որ խնդիր լուծի…. զավեշտ & Co

    • Անուշիկ says:

      Հարգելիս, եթե խոսում ես ցեխակոլոլից, առաջին հերթին ավտոկայանի տարածքը կարելի է մաքրել ցեխից: Իմ կարծիքով մարդ բարեփոխումը սկսում է նախևռաջ իր իսկ դռանից:

    • Անի says:

      ՀԿ-ի փոխարեն թող նոր գիշերային ակումբ բացի, որ ջահելությանը փչացնի: Սա փորձված լավ է ստացվում իր մոտ: Օրենսդիրում ինչ արեց հետաքրքիր է???? Դու մի ասա դառել է խոսալով:

  2. Դավիթ Ջանիբեկյան says:

    բառացիորեն 2 օր առաջ հենց ինքը քաղաքապետն էր խոսում երկրորդական փողոցները սալապատելու մասին, քանի որ էլ այլևս ելք չէր տեսնում հարցի լուծման համար, իսկ այսօր գյուտ են անում, թե իբր՝ պատգամավորը երկնքից կրակ է իջեցնում: Հարգելիներս, պլագիատով եք զբաղվում, Գյումրիում բացի փողոցների սալապատման միտքը գողանալուց, շատ ու շատ խնդիրներ կան, որոնց շուրջ կարելի է նստել ու մտածել, իսկ ավելի ճիշտ՝ գնալ ԱԺ ու գոռալ….գոռալ….գոռալ այնքան, մինչև դրանք լսվեն: Այ սա կլինի, պայքարել հանուն Գյումրիի բարգավաճման: Թե չէ, այն տպավորությունն է, որ եթե կուսակցություն չկա, ապա պետք է անպայման ՀԿ բացել, որ հարց բարձրացնեն… այդ ՀԿ բացելու գաղափարը բացեց … չէ, ԲԱՑԵԵԵԵԵԵԵՑ.

  3. Խորհուրդ կտայի պլագիատ բառը այս դեպքում չօտագործել, քանի որ դա չի բխում ձեր շահերից, վերցրեք ԱԺ պատգամավորի 2008թ. քաղաքապետի ընտրությունների նախընտրական ծրագիրը, որտեղ հստակ դրույթ կա սալահատակով երկորդական փողոցների բարեկարգման վերաբերյալ: Այստեղից էլ հետեւություններ արեք:

  4. Нарине says:

    Ուրախալի է որ ուզւոմ եք գաղափարներ առաջ քաշել.բայց դա քաղաքպետի մտահաղացումն է

  5. Մարիա says:

    Շատ լավ է, որ քաղաքաի համար ինչ-որ բան եք ուզում անել, բայց ծրագրի մասին օրեր առաջ քաղաքապետն էր խոսնում, խոսում եք նրա ծրագրերից, դուք ինչ ծրագիր ունեք քաղաքի մասին:

  6. Нарине says:

    Ուրախալի է որ ուզում եք գաղափար առաջ քաշել,բայց դա քաղաքապետի մտահաղացումն է

  7. Երկրորդկան փողոցների ասֆալտապատման գաղափարը Բալասանյանին է,ամոթ է ուրիշների գաղափարները վերագրել ձեզ

  8. Marat says:

    Բալասանյանի նման առաջարկած մտահաղացումներին լուծում տուր այլ ոչ թե մենակ խոսա

  9. Narek says:

    Հենց Բալասանյանը հերթական գաղափարնա առաջարկում հիշում եք որ կարելիա մենք ել կրկնօրինակենք,դրա փոխարեն Բալասանյանի նման աշխատեք,աջակցեք քաղաքապետին քաղաքի բարեկարգման համար

  10. Լիզա Գասպարյան says:

    ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջերս հիմնադրված «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության անդրանիկ նիստին խոսվեց Գյումրու երկրորդական փողոցների բարեկարգման սալապատման տարբերակի մասին: Այսօր արդեն կազմակերպության նախագահը հանդիպեց շինարարների հետ՝ քննարկելու փողոցաշինության արդյունավետ տարբերակին վերաբերող մի շարք մասնագիտական հարցեր: Մանրամասները՝ տեսանյութում:
    https://martungrigoryan.am/norutyunner/285-handipum-shinararneri-het.html

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930