Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդավարական կուսակցություն. «ՀՀ-ԼՂՀ հարաբերությունների իրավապայմանագրային կանոնակարգման պահը հասունացել է»

Ապրիլ 06,2015 17:55

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկն է տնտեսության զարգացումը

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման քաղաքականությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդավարական կուսակցության ուշադրության կենտրոնում»,- մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքացիներին է հայտնում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Իր նախընտրական ծրագրում կուսակցությունը խոստանում է աջակցել Պաշտպանության բա­նակի մարտունակության բարձրացման, մարտական և զորահավաքային պատրաստա­կանության կա­տա­րե­լագործման և բանակա­շինության աշ­խա­­տանքներին: Նաեւ կուսակցությունը նախատեսում է պատկան մար­մինների հետ սկսել ԼՂՀ «Ազգային անվտանգության հայեցակարգի» քաղաքական և մասնագի­տա­կան քննարկումների գործընթացը:

Կուսակցությունը գերակա է համարում Արցախի ժողո­վրդի ազատ կամարտահայտության արդյուն­քում ստեղծ­ված ԼՂՀ անկախ և ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը եւ կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարա­բաղ­յան հա­կա­մարտության խաղաղ կարգա­վորումն ու բա­նակցությունների լիարժեք ձևաչափի վերա­կանգնումը. «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը արժեւորում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը և հետամուտ է լինելու փոխգոր­ծակցության հա­մար նպաստավոր պայման­ների ապահովմանը, համատեղ ծրագրերի իրակա­նացմանը, ինչպես նաեւ Արցախ վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում՝ սիրիահայերի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Կուսակցությունը համարում է, որ հասունացել է Հայաստանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարաբերությունների իրավապայմանագրային կանոնակարգման պահը»:

ԱԺԿ նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկն է տնտեսության զարգացումը: Կուսակցությունը առաջիկա տարիների տնտեսական առաջընթացի համար առանձ­նացրել է հրատապ լուծման կարիք ունեցող երեք հիմնական խնդիր. գյուղատնտեսության բնագա­վառի ճգնաժամի հաղթահարումը, բնական պաշարների խե­լացի և խնայողաբար օգտա­գործումը, ձեռնե­րե­ցության ցանկությունը վարկավորելու և սուբ­սիդավորելու փոխարեն անցումը վերջ­նարդ­յունքի սուբսիդավորմանն ու սպառման շուկաների ապահովմանը:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը անդրադարձ է կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացմանը, եւ առաջարկում է ընդլայնել հյուրանոցային ցանցերը, ներգրավել միջազգային հեղինակավոր բրենդային ցանցերին, նպաստել զբոսաշրջային գործունեությունը մայրաքաղաքից դեպի շրջաններ ապակենտրոնացմանը:

Նախընտրական ծրագրով Արցախի ժողովրդավարական կուսակցությունը խոստանում է արժանապատիվ կյանք անկախ երկրի քաղա­քացիներին. «ԱԺԿ-ի համոզմամբ, դրան հասնելու հիմ­նական միջոցը արդյունավետ և հաս­ցեական սոցիալական քաղաքակա­նության իրականա­ցումն է: Այս առումով անհրա­ժեշտ ենք հա­մարում. սոցիալական ոլորտում առկա նպաստ­ների, փոխհատուցումների, թոշակ­ների և այլ վճարների գույքագրման անցկացումը, ինչը իրական հիմքեր կտա նաև գնահատելու սոցի­ա­լական քաղաքականության արդյու­նավե­տու­թյունը, դրա հասցեականությունը, նպաստների, կենսաթոշակների, թո­շակ­ների, զանազան լրավճարների ու փոխ­հա­տուցումների վերանայումը՝ այն դարձ­նելով ավելի ճկուն և պարզ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930