Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան անհետաքրքիր են այդ միլիարդատերերը». Համլետ Հարությունյանը՝ Աղաբաբյանի, Նուշիկյանի մասին

Ապրիլ 06,2015 17:24

«Եթե հարկայինը ստուգում է, բոլորին է ստուգում, ի՞նչ յուրային, ի՞նչ ոչ յուրային: Բոլորին էլ ստուգում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ինչո՞ւ են իշխանությունները ստուգումներ անում հենց Հակոբ Հակոբյանի, Աշոտ Աղաբաբյանի եւ Գարեգին Նուշիկյանի ընկերություններում, նրանք այլեւս յուրային չե՞ն համարվում:

Հիշեցնենք, որ իշխանությունները սկսել են հարկային ստուգումներ անցկացնել եւ նույնիսկ տուգանքներ կիրառել ՀՀԿ-ականների ընկերություններում: Մասնավորապես, խոսքը Հակոբ Հակոբյանի, Աշոտ Աղաբաբյանի, Գարեգին Նուշիկյանի մասին է:

Համլետ Հարությունյանի խոսքերով՝ «Ես ընդհանրապես չգիտեմ ում են ստուգում, ինչ են ստուգում, ինձ այնքան անհետաքրքիր են այդ ստուգումները, այդ միլիարդատերերը, այդ միլիոնատերերը: Թող գնան ստուգեն, ում ուզում են՝ տուգանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930