Բերդի տարածաշրջանի Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ այսօր առավոտյան, ժամը 8.30-ից մինչեւ 9.30-ը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել գյուղի Ներքին շեն տարածքի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Գյուղապետի վկայությամբ ՝ այս պահին էլ ազերիները, թեեւ ավելի սակավ ինտենսիվությամբ, կրակում են Ներքին շենի վրա, գյուղացիները ստիպված հեռանում են այգիներից:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի վկայությամբ՝ 3 օր ադրբեջանական զինուժը մի քանի կրակոց է կատարել Բարեկամավանի ուղղությամբ, վնասներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ