Ամերիկայի թուրքերը Հայոց ցեղասպանության առնչությամբ հայերի մեղադրանքներին հակազդելու համար ԱՄՆ-ում սկսել են «Թող պատմությունը որոշի» անվանմամբ նոր շարժում: Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ շարժումը նախաձեռնել է Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովը, որի կազմում կան 145 թուրք-ամերիկյան կազմակերպություններ:
Շարժման շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում ԱՄՆ-ի տարբեր մասերում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Թեքասում եւ Նյու Յորքում: Շարժման հիմնական կարգախոսն է «Մի բաժանեք մեզ, միավորեք»:
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում Սպիտակ տան եւ Թուրքիայի դեսպանատան առջեւ նախաստեսվում է խաղաղության եւ համերաշխության երթ: Երթից հետո Ամերիկայի թուրքերը եւ նրանց շարժումը կմնա դեսպանատան առջեւ, ի պատասխան հայկական խմբերի, որոնք ամեն ապրիլի 24-ին հավաքվում են այնտեղ եւ բողոքի ցույցեր են անցկացնում:
Հանձնաժողովը նաեւ նշել է, որ ապրիլի 18-ին իրենք գործարկելու են Թվիթերի #lethistorydecide (թող պատմությունը որոշի) հեշթեգ: Շարժումն արդեն լայնորեն ներկայացված է Թվիթերում, Ինստագրամում եւ Ֆեյսբուքում: Կա նաեւ շարժման անունը կրող վեբ կայք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ