«Լավ չէր, ամոթ էր»,- այս կարծիքն ունի Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նախօրեին Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀԿ կանանց երթի մասին:
Ըստ նրա, երթը որոշակի նպատակ ուներ, բայց նպատակին չծառայեց. «Նպատակը այդ կուսակցության կանանց կողմից հասարակության ուշադրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա սեւեռելն էր՝ որպես հիշողության եւ պահանջատիրության ուղղված մի ակցիա: Այն տրամադրությունը, որ տեսա նկարներից, չէր համապատասխանում այդ երթի նպատակին: Ամոթ զգացի այդ նկարներին նայելով: Հնարավոր է, որ դա ինչ-որ պահ էր, որ բոլորը ծիծաղում էին, բայց ոչ բոլորն էին ծիծաղում: Ծիծաղողների տրամադրությունը չէր խոսում խորհրդի մասին, որ գնացել են հարյուրամյա ցեղասպանության տարելիցի մասին բարձրաձայնելու ու մեր պահանջատիրության մասին խոսելու, այդ տրամադրությունը այնտեղ չտեսա: Քաղաքացիական հասարակությունն իրավունք ունի բացատրություններ կամ ներողություն խնդրել պահանջի: Գնացել էիք հիշատակի խորհրդով ինչ-որ երթի՞, թե՞ ուրիշ նպատակ էր: Ամեն նպատակ կար, բացի հիշատակի, ցավի ու պահանջատիրության զգացումներով նպատակների»:Անահիտ Բախշյանի կարծիքով, լավ կլիներ, եթե հանրապետական կանայք իրենց հետ պաստառներ տանեին. «Որոնք քաղաքական իշխող կուսակցության կանանց պահանջների մասին կխոսեր, բայց այն տրամադրությունը, որ հորդում էր նկարներից, թեկուզ այդ պահի տրամադրությունը լիներ, չէր խոսում խորհրդի մասին»:
Հանրապետական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Կարինե Աճեմյանը չցանկացան գնահատական տալ համակուսակիցների երթին ու պահվածքին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ ՀՀԿ-ական կանայք այցելել էին Ծիծեռնակաբերդ ծաղիկներով ու լայնաժպիտ սելֆիներ արել այնտեղ: Այդ նկարներն արդեն մի քանի օր է համացանցում բուռն քննադատության են արժանացել: Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ պահանջում են նրանցից ներողություն խնդրել ցեղասպանության խորհուրդն ու նահատակներին անարգելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀԿ կանանց երթից լուսանկարը՝ http://news.am/-ից
Տ Բախշյան, պարտադիր էր, որ թաշկինակները ձեռքներին հոնգուր-հոնգուր արտասվեին, միջոցառման խորհուրդը ընգծելու համար??? Դա կլիներ ԱՎԵԼՈՐԴ ձևականություն ու կարժեզրեր երթի իմաստը: Իմ կարծիքով ամեն ինչ չափի մեջ է ու շատ գեղեցիկ: Կանայք էլ մեկը մյուսից հմայիչ են:
Hayk says – կանայք չէին գնացել գեղեցկության մրցույթի, որ հմայիչ լինելն եք շեշտում, ցավում եմ , որ երթը ձեզ գեղեցիկ է թվացել․․․ ինձ հակառակն է թվացել․․․
Դրանք քաղաքական գործիչներ են և պետք է գոնե վարվեցողության տարրական կանոններով/պրոտոկոլով/ առաջնորդվեն, եթե չունեն տարրական ներքին կուլտուրա, ինտելեկտ և բարեկրթություն…Գավառական պռառաբի հրճվանքով Ծիծեռնակաբերում պետական աշխատողի վարկանիշը բարձրակրուկների տակ տրորելը կարելի է հաջողված ակցիա համարել…
Ընդհանրապես անհնար է պատկերացնել որ մարդ գնա ծիծեռնակաբերդ և նման ուրախ տրամադրություն ունենա անկախ նրանից թե ինչ միջոցառում է կազմակերպված։ Էլ չեմ ասում որ այդ կանայք ներկայացնում են մեր իշխող քաղաքական կուսակցությունը։ Էլ ինչու ենք նեղանում մյուս ազգերից կամ էլ պետական ղեկավարներից որոնք չեն գալիս Հայաստան Եղեռնի 100 ամյակին։ Գան ինչ անեն որ, գան մեր ուրախությունը փչացնեն (ոնց որ կասեր մեր ՈՉնախագահը)։
Ուղղակի ոչ մի կերպ չեմ հասկանում այդ հրճվանքի աղբյուրը, միգուցե մի բան կա մենք չգիտենք՞՞։