Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի ցեմենտի գործարանը կանգնած է փակման վտանգի առջեւ. Cemnet

Ապրիլ 06,2015 14:35

Հայաստանի Հրազդան ցեմենտի գործարանը հարկային մարմիններին ունի 509 միլիոն դրամի (1.08 միլիոն ԱՄՆ դոլար) պարտք: Գործարանի մենեջեր Նաիրա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գործարանն այժմ կանգնած է փակման վտանգի առջեւ:

«Ցեմենտի միջազգային ուսումնասիրության» կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, 2008-2014 թվականներին գործարանը 2.9 միլիարդ դրամ գումարի չափով տարբեր հարկեր է վճարել, բայց ներքին սպառման կտրուկ անկումը եւ արտահանման հետ կապված խնդիրները հանգեցրել են լուրջ կորուստների եւ սպասարկման պարտքերի մարման ձախողմանը:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղակայված գործարանը ՎՏԲ բանկի ստացած վարկի շնորհիվ իր աշխատանքները վերսկսել է 2014 թվականի հուլիսին:

Սակայն պարտքի վերակազմավորման խնդրանքը մերժվել է իշխանությունների կողմից, ինչը գործարանին կանգնեցրել է փակման վտանգի առջեւ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930