Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը «Մերսման դասընթացների գործով» քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել

Ապրիլ 06,2015 14:11

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, ամբաստանյալ Քրիստինա Նեբոգովայի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը՝ տուժողների հետ նրա հաշտության հիմքով։

Ամբաստանյալ Ք. Նեբոգովայի վերաբերյալ քրեական գործի քննությունը շարունակվում է մեղադրանքի մյուս մասերով։ Մյուս դրվագներով գործի քննությունը նշանակվել է ապրիլի 9-ին:

Ամբաստանյալ Քրիստինա Նեբոգովային մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով։

Մասնավորապես, դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքը:

Նա Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ կնքած վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա վարել էր կարճատև մերսման դասընթացներ: Դասընթացի ունկնդիրներ Լ. Դանիելյանի, Էդ. Դավթյանի, Ա. Մարուքյանի և Էդ. Զաքարյանի ուսման վարձերի ընդհանուր 440.000 ՀՀ դրամ գումարը ինստիտուտի ռեկտորատի որոշմամբ զեղչելու, նշյալ փաստն ունկնդիրներից թաքցնելու, ինչպես նաև փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, խարդախությամբ այդ գումարին տիրանալու նպատակով, ըստ մեղադրանքի կողմի, նա 2012 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի իր աշխատասենյակում հայտնել է նրանց ուսման վարձերի զեղչման հնարավորության մասին և այդ պատրվակով նրանցից վերցրել դիմումներ։

Առանց ունկնդիրներից երկուսի գիտության, իր ղեկավարած ամբիոնի աշխատակցուհիներից մեկին խնդրել է նրանց ուսման վարձերի զեղչման վերաբերյալ դիմումներ լրացնել և չորս ունկնդիրների վերաբերյալ կազմել է «ուսման վարձերը զեղչելու իրավունք վերապահող կեղծ զեկուցագիր»:

Քրիստինա Նեբոգովայի զեկուցագրի հիման վրա ռեկտորատի նիստի որոշմամբ չորսի ուսման վարձերն զեղչվել են։

Տուժողներին պատճառված գույքային վնասները հետագայում հատուցվել են:

Ք. Նեբոգովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930