Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիներին կոչ են անում համախմբվել ազգային դրոշի ներքո և պայքարել հանուն սեփական իրավունքների

Ապրիլ 06,2015 13:36

Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է լարվում: Արդեն մի քանի ամիս է ինչ մարտական գործողությունները շարունակվում են եզդիաբնակ Շանգալում և եզդիները գործուն աջակցություն չեն ստանում միջազգային ուժերից:

Միայն դեկտեմբեր ամսին Իրաքի կառավարությունը ճանաչեց Շանգալի պաշտպանության ուժեր միավորումը, որպես Իրաքի բանակի մաս: Այս ճանաչումից հետո Իրաքի քրդական ինքնավարությունը ճնշումներ սկսեց եզդի հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ: Այս օրերին ձերբակալվեցին մի քանի տասնյակ գործիչներ, իսկ ապրիլի 5-ի երեկոյան եզդիաբնակ Խանկե բնակավայրի իր տանը քրդական ոստիկանության կողմից ձերբակալվեց եզդիների հրամանատար Հեյդար Շաշոն (լուսանկարում):

Քրդերը հայտարարում են, որ թույլ չեն տա եզդիական ինքնավարության ստեղծում և այդ ուղղությամբ կանեն ամեն քայլ: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը կոչ է անում և խնդրում միջազգային հանրությանը անտարբեր չմնալ եզդիների խնդիրներին և թույլ չտալ քրդական իշխանություններին ճնշել Իրաքի եզդի բնակչությանը: Հայաստանում և աշխարհում բնակվող եզդիներին կոչ ենք անում համախմբվել ազգային դրոշի ներքո և պայքարել հանուն սեփական իրավունքների:

«Սինջար եզդիների ազգային միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930