Վիետնամի վարչապետ Նգույեն Տան Զունգը իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո ասել է, որ իր երկիրը կարող է ազատ առեւտրի գոտու պայմանագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ:
Ռուսական «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ Վիետնամի վարչապետը, մասնավորապես, ասել է. «Վերջին շրջանում մեր ապրանքաշրջանառությունը մի փոքր կրճատվել է: Իրավիճակը բարելավելու համար մենք որոշել ենք երկու կողմերի նախարարություններին, ձեռնարկություններին եւ գործակալություններին հանձնարարել սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել 2015 թվականի առաջին կիսամյակում Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար»:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ իր հերթին նշել է, որ անցած տարի Ռուսաստանի եւ Վիետնամի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է մինչեւ 3.7 միլիարդ դոլար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ