Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում, որոնցում հանդես են գալիս 12-ական ուժեղագույններ, հայ շախմատիստները որոշ չափով կայունացրել են իրենց խաղը:
Կանանց պայքարում երկու անընդմեջ պարտությունից հետո Տաթեւ Աբրահամյանը (նկարում) տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ վեցերորդ տուրից առաջ 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Տղամարդկանց առաջնությունում գրոսմայստերներ Սամուել Սեւյանն ու Վարուժան Հակոբյանը նույնպես հինգ տուրում իրենց անվան դիմաց գրանցել են 2,5 միավոր՝ բաժանելով 5-6-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ