Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեխոտ քաղաքի գունավոր անկյունները

Ապրիլ 06,2015 17:00

Այս նկարը Գյումրու Անի թաղամասի շենքերից մեկի պատին հայտնվեց ուղիղ երկու օր առաջ. այնտեղ պատկերված է հին Ալեքպոլը: Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանի տեղեկացմամբ՝ քաղաքի մի քանի շենքերի ֆասադներ վառ գույներով նկարազարդելու գաղափարը մասնավոր կազմակերպություններից մեկինն է, որը քննարկվել ու հավանության է արժանացել Գյումրու քաղաքաշինական խորհրդի կողմից:

Նկարները թեեւ գյումրեցիների համար արված նվեր չեն, այնտեղ կան նաեւ որոշակի գովազդային տարրեր, այդուհանդերձ՝ ակնահաճո են, ինչ-որ տեղ տրամադրություն փոխող:

Միայն թե անկարելի է չփաստել, որ վառվռուն պատկերների ֆոնը ավելի անտանելի է դարձնում Գյումրու ցեխաշաղախ ու «ռմբակոծված» փողոցները:

Լուսանկարը՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

«Առավոտ»

04.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930