Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը եւ Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը։