Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ազգի վիշտը անարգելու և հայի պատիվը ոտնահարելու համար»

Ապրիլ 05,2015 17:20

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տխրահռչակ «բիզնես-լեդի» Հերմինե Նաղդալյանից և երեկ նրա հետ Ծիծեռնակաբերդում գտնված ՀՀԿ-ական կանանցից պահանջում ենք անհապաղ հանրային բացատրություն ներկայացնել Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը որպես «տոնակատարություն» ներկայացնելու ինքնագլուխ, ստոր և քստմնելի արարքի համար։ Հայ հանրությունը նրանց չի լիազորել և չի պատվիրակել հայոց պատմության ամենաարյունալի էջը մեկնաբանել ժպիտով և օսմանյան թուրքերի կողմից հարյուր տարի առաջ իրականացված նախճիրին այսօր պատասխանել փուչիկներով, ծաղիկներով և սելֆիներով։ Այս խայտառակ ակցիայի հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն են կրելու երեկվա ամոթալի ակցիայի կազմակերպիչները և մասնակիցները։

Մարդկության դեմ հանցագործությանը ծաղրական տոնով արձագանքող և այսպիսով մեր նախնիների արյունը պղծող ՀՀԿ-ական խմբակի արարքը իսկույն լայն արձագանք ստացավ գիտակից հանրության շրջանակներում, ԶԼՄ-ներում և սոցիալական-քաղաքացիական ցանցերում, որտեղ այդ եղկելի ակցիայի մասնակիցներին բնականաբար խստիվ քննադատեցին՝ նրանց անվանելով «թուրքի հարեմ», «անուղեղ միաբջիջ կենդանիներ», «դավաճաններ, որոնք գցում են հայ ազգի պատիվը և այլասերում սերունդներին» «խոճկորանման զանգված, որը պղծում է մեր ազգի հիշողությունը, ծաղրում մեր վիշտը և անպատվում հայի ինքնությունը» և այլն։

Մենք գիտակցում ենք, որ տգիտությունը և այլասերվածությունը գործող ռեժիմի անքակտելի որակներն են, սակայն անթույլատրելի ենք համարում Հայոց ցեղասպանության հիշատակման համատեքստում փուչիկա-ծաղիկախառը տոնախմբությունների անցկացումը, ժպտադեմ սելֆիների տեղատարափը և նմանատիպ այլ ամոթալի գործողություններով թուրքերի ջրաղացին ջուր լցնելու քաղաքականությունը։

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Քրիստ says:

    Բայց ինչքան են նման իրենց հակառակ սեռին…

  2. Մանյա says:

    Կանանց այս խումբը մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր տգիտությունը, գռեհկությունն ու անդաստիարակությունը, նողկանք ու ցասում առաջացնելով հանրության շրջանում…

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՐԱՖՖԻ…Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը’ ճգնելու…
    Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ:

  4. Բայց ինչ է եղել, համընդհանուր չհայտարարված մրցույթ է գնում – ով ացելի ազդեցիկ, ավելի տեսարժան ու հիշաժան: Ու ամեն մեկն իր պատկերացումների, ընկալումների, նշանակալիության գիտակցման ու “վերևներին” դուր գալու երազանքին համապատասխան ձևեր է գտնում: Միշտ էլ բրենդը ձգում է ու կեղծումների պատճատ դառնում: Հայաստանում 100 ամյակը շատ արագ բրենդ սարքեցին:

  5. aram says:

    ինչքան չար եք մարդիկ,ես անձամբ ներկա եմ եղել դա ոգեկոչման արարողոթյուն էր,իսկ այս տարածված նկարները մարդիկ նոր էին հավաքվում ու մեզ հայտնի լուսանկարիչները կեղծ ժպիտներով մոտենում էին ու նկարում

  6. Հասմիկ says:

    հիմա կեղծը ո՞վ է՝ լինելով ինքներդ կին հանդես եք գալիս փոքրատառով տղամարդու անվան տակ ու ինչ կապ ունի ձեր նշած իբր նոր հավաքվելը, երբ նույնիսկ հասարակության առջև չկարողացաք ձեր իրական դեմքը թաքցնել։

  7. Խորէն Քէշիշեան says:

    Արդեօք պատահական է՞ որ այս կանայք՝ գուցէ անգիտաակից՝ կրում են չարանշան մասոնական անմոռուկ ծաղիկը :
    Այս խորհրդանիշն առաջին անգամ օգտագործուել է երիտթուրքերի անմիջական գործակից ու մեղսակից գերմանիական Zur Sonne-ը (Դեպի Արև) մեծ օթեակի 1926-ին Բրեմեն քաղաքում կայացրած ամենամեայ համագումարի ժամանակ:

    Հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրելուց և իրագործելուց մէկ դար անց «եղբայրները», որպէս գերագոյն ծաղրանք, միլիոնաւոր անթաղ հայերի հավաքական շիրիմին են դնում իրենց արդէն իսկ չարաբաստիկ խորհուրդ ընդունած ծաղկի պատկերը, և դա անում են հայ կամակատարների միջնորդութեամբ:

    Հայ ժողովրդի նահատակութիւնը հատկապէս պայմանավորուած էր իր հավատով առ քրիստոնէութիւնը։ Ուստի այն կարող է խորհրդանշել միայն Սուրբ Խաչը։ Աւաղ ամէն սադրանք կուլ ենք տալիս

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930