Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ շրջազգեստից մինչեւ գույնզգույն սպորտային կոշիկներ

Ապրիլ 05,2015 15:23

 

Ահա՛, թե ինչպիսին ենք աղջիկներս: Ամբողջ օրը բողոքում ենք ոտքերի ցավից, հագուստների անհարմարությունից, սակայն կրկին շարունակում ենք կրել նույն նեղ տաբատները և բարձրակրունկ կոշիկները կամ ինչպես ասում ենք՝ կաբլուկները: Ոմանք թաքուն  կարճ կիսաշրջազգեստի փեշերից ներքև են քաշում,  և իրենց միշտ լարված պահում, ընկերուհուն հարցնելով՝ չլինի՞ թե տղաները նայում են հետևից (գուցեև հենց այդ է նրանց նպատակը): Իսկ եթե որևէ մեկը  ինչ-որ ‹‹ռեպլիկ թողեց››, ապա վեեերջ,  ‹‹անդաստիարակների, անտաշների›› հեղեղն սկսվում է: Դիմում եմ գեղեցիկ սեռի հարգելի ներկայացուցիչներին՝ եթե նույնիսկ մենք՝ որպես աղջիկ, անտարբեր չենք անցնում այդպես հագնված օրիորդների կողքով, ապա ինչու ենք ակնկալում, որ տղաներն ավելի հարգալից վերաբերվեն մեր նկատմամբ:

Ոմանք կասեն՝ դուրս գալիս է՝ հագնում եմ, ում ի՞նչ գործն է: Ոչ մեկին չենք քննադատում և իրավունք էլ չենք վերապահում, ուղղակի, թող չբողոքեն, երբ հանրության ուշադրության կենտրոնում են գտնվում:

Իրականում մենք կարճ շրջազգեստների հարցը չէ, որ մտադիր էինք քննարկել, այլ ընդհանրապես երիտասարդության՝ հագուկապի վերաբերյալ նախընտրությունների և հանրային կարծիքի դերը նրանց ճաշակների ձևավորման գործում:

Կան մոլի նորաձև անձինք, ովքեր պարտադիր ինչ-որ բրենդային խանութներից են օգտվում: Կարող է տվյալ նույն հագուստից Մալաթիայի շուկայում էլ վաճառվի, բայց  դա նույնը չէ, քանզի ‹‹Chanel››-ի կամ  ‹‹Armani››-ի  ապրանքանիշը չունի: Ֆինանսապես ապահովված ընտանիքի զավակները  կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ, բայց այն երիտասարդնե՞րն էլ, ովքեր չեն աշխատում և համեստ կարողությունների դեր են: Չենք ուզում մատնացույց անել որևէ մեկին, բայց նման մարդիկ կան: Այս խոսքերը չհամարեք սոցիալական խտրականության դրսևորում: Ի՞նչ ենք ուզում ասել՝ թեթև ապրեք: Եթե ընկերդ (ուհի) միշտ թանկարժեք իրեր է օգտագործում, իսկ դուք դրա հնարավորությունը չունեք, ապա վատ մի զգացեք այդ փաստից: Հնարավոր է ձեր 8000 դրամանոց վերաշապիկը ավելի է սազում ձեզ, քան նրա 20000-անոցը:

Կան նաև այլ մտածողությամբ մարդիկ, ովքեր ունեն ինքնատիպ ոճ և նրանց չի հետաքրքրում շրջապատի կարծիքը:

Լիլիթ Մանուկյանը միշտ տարբերվել է իր ընկերներից, ոչ թե նրա համար, որ շատ ‹‹մոդայիկ›› աղջիկ է, այլ այն պատճառով, որ ընդհանրապես չի հետևում նորաձևությանը: Ունի ուրույն ոճ, որը համապատասխանում է նրա հայացքներին: Սպորտային հագուստ է նախընտրում, որովհետև հարմար է նրա կենսակերպին: 4-րդ կուսի ուսանողուհուն, համակուրսեցիները հազվադեպ են դիմահարդարված տեսնում՝ միայն առիթների դեպքում: ‹‹Չեմ սիրում տոնածառի պես հագնված մարդկանց, ովքեր մոդային գերի են դառնում: Իմ ոճը կոնկրետ անուն չունի, հագնում եմ այն, ինչ ինձ չի կաշկանդում, իսկ գունային նախընտրություններս կախված է տրամադրությունիցս››. կարծիք արտահայտեց Լիլիթը:

Մերի Ոսկանյանի խոսքերով՝ ինչ հագնի, այդ էլ իր համար մոդա է: ‹‹Իմաստ չունի նորաձևությամբ առաջնորդվել, եթե անհարմարություն պետք է զգաս: Շրջապատիս կարծիքը հաշվի չեմ առնում, ուղղակի նրանց խոսքերն ընդունում եմ որպես իրենց սեփական կարծիք››.կատակում է Մերին:

Այս խմբի մեջ էլ լինում են ծայրահեղություններ, ովքեր սիրում են բրենդեր, սակայն չափից դուրս անտեսում են հանրային կարծիքը և շատ դեպքերում նրանց ոճը սխալ է ընկալվում՝ որոշ քննադատությունների պատճառ դառնալով:

Սուրեն Պողոսյանը այդ անհատներից մեկն է: Ստեղծել է իր յուրօրինակ ոճը, որով միշտ արժանանում է տարբեր հայացքների դրական կամ բացասական գնահատականին, հիմնականում բացասական: Օրինակ՝ դեղին պայուսակը, տարբեր գույնի, բայց նույն ձևի սպորտային կոշիկները չեն կարող ուշադրություն չգրավել: ‹‹Հետաքրքրվում եմ ցանկացած ոճի նորությունների մասին, ինչպես նաև ստեղծում իմ իմ յուրօրինակ լուծումները: Ի վերջո մոդան ստեղծում են մեզ նման մարդիկ, և ցանկացածն էլ կարող է ստեղծագործել այդ ոլորտում››. ասում է Սուրենը: Ըստ նրա, եթե ինչ-որ մեկի կրած հագուստը տգեղ է նայվում, ապա դա հագուստի ձևից կամ մարդու մարմնի կառուցվածքից չէ, այլ նրանից, որ հագուստը ճիշտ ձևով չեն կրում, վստահ չեն զգում զգեստի մեջ:

Չկարծեք, թե այս երիտասարդին նախատողներ չեն եղել, բայց երիտասարդը ‹‹ներողամիտ›› է նրանց նկատմամբ:

Մենք չենք արդարացնում կամ փնովում մեկի արարքը: Ձգտում ենք ցույց տալ, որ կարևորը թանկի ու էժանի, նորաձևի ու ոչ նորաձևի մեջ չէ, այլ սեփական հարմարության ու հնարավորության: Հանրային կարծիքը զորեղ է, սխալ կլինի այն ամենևին անտեսել: Բայց առաջնորդվել ու ապրել դրանով՝ ուղղակի  հավասարազոր է զոհաբերության:

Հ՚. Գ. Սույն հոդվածին թող շատ քննադատաբար չմոտենան այն անձինք, ում հետ քիչ թե շատ առնչվում է այստեղ նշված դիտարկումները: Սույն խոսքերը նաև ինձ են վերաբերում, քանզի ես էլ եմ կազմում տվյալ հանրույթի մի մասը:

 

    Արմինե Բերակչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930