Newsru.com-ը, վկայակոչելով Sabah-ը, տեղեկացնում է, որ ֆուտբոլի Թուրքիայի առաջնությունում արտագնա հանդիպումից հետո Տրաբզոնի օդանավակայանի ճանապարհին զինված հարձակում է իրականացվել «Ֆեներբախչե» թիմի ավտոբուսի վրա: Անհայտ անձինք գնդակոծել են ավտոբուսը, քարեր նետել ու թաքնվել անհայտ ուղղությամբ: Տուժել է միայն ավտոբուսի վարորդը, որը տեղափոխվել է հիվանդանոց:
«Ռեզիսպոր»-«Ֆեներբախչե» հանդիպումն ավարտվել էր 5:1 հաշվով՝ հօգուտ մայրաքաղաքի թիմի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի
Կարդացեք նաև