Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահե Բաղդասարյանը հաղթեց «Aeroflot Open»-ում

Ապրիլ 05,2015 11:25

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Aeroflot Open» միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Գերազանց հանդես եկավ «B» խմբում ընդգրկված միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (նկարում), որը եւս հինգ հոգու հետ ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց հաղթող: Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նույնքան միավորով եզրափակեց լավագույն վեցյակը:

«C» խմբում շատ հաջող էին Արթուր Ղարագյոզյանի մրցելույթները: Պայքարի ավարտին այստեղ էլ մի ամբողջ խումբ՝ յոթ շախմատիստներ, վաստակեցին 6,5 միավոր եւ կրկին լրացուցիչ գործակիցներով հայաստանցի շախմատիստն ի վերջո հանգրվանեց չորրորդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chessded.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930