Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ ու համեղ աղցան՝ բելգիական եղերդակով

Ապրիլ 05,2015 12:30

Այս հետաքրքիր բույսը, որ հայերեն եղերդակ է կոչվում, ռուսները цикорий են ասում, անգլերեն chicory է, բազմաթիվ տարատեսակներ ունի, սակայն ամենաշատը տարածված են վայրի եւ սալաթային տեսակները: Վայրի եղերդակի արմատները չորացնում եւ սուրճին փոխարինող ըմպելիք են պատրաստում, իսկ սալաթային եղերդակը, որին նաեւ բելգիական էնդիվի են կոչում, տեսքով շատ նման է մեզ քաջածանոթ հազարաթերթիկին (մառոլ), ունի յուրահատուկ դառնահամ: Վերջին երկու-երեք տարիներին բելգիական եղերդակը (բելգիացիների հանգույն այն նաեւ աշխարհի այլ երկրներում են witloof կամ witlof (white leaf- սպիտակ տերեւ)անվանում) նաեւ Երեւանի սուպերմարկետներում է հայտնվում, այնպես որ մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ նրանով պատրաստված ուտելիքներ:

cikori1

Եղերդակի յուրահատուկ դառնահամից ազատվելու համար կամ մեջտեղի համեմատաբար կոպիտ մասը կտրում-գցում են, կամ մի թեթեւ ջերմամշակման են ենթարկում: Բելգիայում ես փորձել եմ նաեւ սպիտակ սոուսով եփված witlof, որը նույնպես շատ համեղ էր:

cikori2

Այսօր ձեզ կառաջարկեմ եղերդակի պատրաստման ամենապարզ, միեւնույն ժամանակ շատ համեղ մի եղանակ:

Եղերդակի պոչիկներից մի փոքր կտրեք, լվացեք, ջրքամեք: Երկայնքով շերտատեք երկու-երեք կտորի: Շատ լավ տաքացրած գրիլ-թավայի վրա երկու կողմից արագ տապակեք՝ առանց որեւէ յուղի:

cikori3

Շարեք մատուցարանի մեջ: Վրան ձիթապտղի յուղ եւ բալզամիկ քացախ արեք եւ մատուցեք: Ցանկության դեպքում կարող եք մի քիչ աղ էլ անել (ավելի լավ է՝ ծովային), սակայն առանց աղի է՛լ ավելի համեղ է: Ավելի գեղեցիկ մատուցելու համար կարող եք թուրինջի մաքրած կտորներով զարդարել:

Վստահեցնում եմ, որ չափազանց համեղ աղցան է: Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    leaf – տերեւ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930