Ջեմմա Իսրայելյանի հուշամրցաշարի ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանի հետ:
«Գլխավոր նպատակը Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը նախապատրաստվելն է: Ուզում ենք այնտեղ լավ խաղալ: Այս մրցաշարը նախապատրաստության կարեւոր փուլ էր: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Պերմի հետ: Մոտ ժամանակներս մեր աղջիկները տասնօրյա համատեղ հավաքի կմեկնի այնտեղ: Վերադառնալուց հետո հավաքականն ամբողջ կազմով մարզումները կշարունակի Հայաստանում, որից հետո կմեկնի Մոսկվա՝ այնտեղ էլ համատեղ ուսումնամարզական հավաք եւ ընկերական հանդիպումներ անցկացնելու: Այդ ամենից հետո հենց Մոսկվայից կմեկնենք Անդորրա՝ Եվրոպայի առաջնություն», – ասաց պարոն Հարությունյանը:
Հարցին, թե արտերկրում հանդես եկող հայ աղջիկները արժանացա՞ն մեր մարզիչների ուշադրությանը, ֆեդերացիայի փոխնախագահը պատասխանեց: «Այո: Նրանցից մի քանիսին մենք վաղուցվանից ենք պահում մեր տեսադաշտում եւ մտադիր ենք մոտ ժամանակներս մինչեւ վեց բասկետբոլիստուհու ընդգրկել Հայաստանի հավաքական»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Armsport.am-ի