«Հարության տոնը կամ Զատիկը ժողովուրդը շատ մեծ սիրով է նշում»,- ապրիլի 4-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին:
Նրա խոսքերով՝ Զատիկը բնության զարթոնքն է, եւ մինչեւ քրիստոնեությունը ընդունելը հայերը տոնը նշելիս բնության հետ կապված ծիսակատարություններ են կատարել: Նա նշեց, որ քրիստոնեությունը ընդունելուց հետո՝ Գրիգոր Լուսավորիչի կոնդակով Հարությունը եւ Զատիկը մի տոն է դարձել. «Բայց ժողովուրդը սիրով 1900 տարի պահեց պահպանեց, եւ այսօր մենք ունենք հզոր եւ շատ գեղեցիկ մշակույթ, զատկական տոնական ծիսական մշակութային արժեք ունեցող տոն եւ հոգեւոր տոն: Հոգեւոր տոնը կապված է քրիստոնեության հետ, մեռնող, հառնող աստվածությունը, որը մենք ունեցել ենք, եւ հետո Քրիստոսի մահը եւ հարությունը, ամբողջ գաղափարը կրկին բնության հետ է կապված: Եթե Քրիստոսը ծնվեց, ապրեց, ճիշտ խոսք բերեց ժողովրդին, որպեսզի մարդիկ կարողանան ավելի ճիշտ տեսնել կյանքը: Քրիստոնեությունը հայ մարդուն անհատականություն տվեց, մշակութային արժեք եւ ազգի պահպանության գաղափար»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հավելեց, որ Զատիկը ամենապայծառ եւ ամենագեղեցիկ տոներից մեկն է. «Զատիկ բառի հիմքում ազատություն բառն է, զատվելն է, այսինքն՝ մենք պետք է ազատվենք չարից, ազատվենք տագնապներից, ինքնամաքրվենք:
Կարդացեք նաև
Պասի խորհուրդը երբեք չպետք է նույնացնենք դիետայի հետ, Զատիկի խորհուրդը չպետք է նույնացնեն անցավորներին հիշելու հետ, իհարկե՛, պետք է հիշենք, բայց դրան հաջորդող օրերին: Այսինքն՝ Զատիկը մեծ տոն է, որը մենք պետք է ընտանիքներով նշենք, որովհետեւ զարթոնքի, սիրո տոն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ