Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկության գործով կառավարիչը 12 հազ. ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել

Ապրիլ 04,2015 13:21

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կ.-ն հայտնել է, որ ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքերն աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու և այդ կերպ` գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին իրենից պահանջել է 10 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերում առկա որոշակի խնդրով պայմանավորված` սնանկության գործով կառավարիչն իրենից նաև 2 հազ. ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ հարուցված և նախաքննությունն ավարտված քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր  քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930