Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից եւ Պակիստանից ներմուծվող մթերքները ռիսկային են․ «Հայոց աշխարհ»

Ապրիլ 04,2015 10:30

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ ապրիլի 1-ից Թուրքիայից եւ Պակիստանից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղենը պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության։

Ընդ որում՝ Թուրքիայից եւ Պակիստանից ներմուծվող թարմ եւ թարմ սառեցված մրգերը եւ բանջարաբոստանային կուլտուրաները բացի բուսասանիտարական հսկողությունից կենթարկվեն նաեւ թունավոր տարրերի, նիտրատների եւ պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության եւ այդ թունավոր նյութերի առկայության դեպքում այդ մթերքների ներկրումը կարգելվի:

Զարմանալի է, որ դրսից, առավել եւս Թուրքիայից ու Պակիստանից ներկրվող մթերքների նկատմամբ մինչ օրս համապատասխան սանիտարահամաճարակային վերահսկողություն չի իրականացվել Հայաստանում։ Ըստ էության, օգտվելով թուրքական բարիքներից, հայ սպառողներն անգամ երաշխավորված չեն եղել, որ լիովին անվտանգ պտուղ-բանջարեղեն են օգտագործում:

Դա այն դեպքում, երբ Պակիստանից եւ առավելապես Թուրքիայից մեծ թվով պտուղ-բանջարեղեն է ներմուծվում Հայաստան: Թուրքիայից ներմուծվում է լոլիկ, վարունգ, կիտրոն, թուրինջ, նարինջ, նուռ, մանդարին, Պակիստանից՝ մանդարին, կիվի եւ այլն:

Ինչո՞վ է պայմանավորված սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշացած որոշումը: Ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի տեղեկացմամբ, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռիսկային երկրներից ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողություն մշտապես է իրականացնում սահմանային ստուգումների ընթացակարգով: Մասնավորապես ներմուծվող պտուղ-բանջարեղենը ենթարկվում է բուսասանիտարական լաբորատոր հետազոտության: Որից հետո միայն, շեղումներ չլինելու դեպքում է թույլատրվում սննդամթերքի մուտքը հանրապետություն: Իսկ ծառայության պետի նոր որոշումը պայմանավորված է այդ պտուղ-բանջարեղենի նկատմամբ անվտանգության հսկողության ուժեղացմամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930