Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում իշխանական կուսակցությունները կուսակցական տոմսեր են պարտադրում քաղաքացիներին

Ապրիլ 03,2015 22:30

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի պատմելով, Արցախում դեռ նախընտրական քարոզարշավը չսկսած, իշխանական կուսակցությունները սկսել էին օգտագործել  վարչական լծակները:

Հիշեցնենք, որ Արցախում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, մայիսի երեքին խորհրդարանական ընտրություններ են նշանակված:

Իսկ իշխանական կուսակցությունների կողմից վարչական լծակների կիրառման մասին այսօր ահազանգել էր նաեւ «Շարժում 88» կուսակցության շտաբի պետը:

«Մինչեւ նախընտրական փուլը սկսելը, իշխանական բոլոր կուսակցությունները ակտիվ նախընտրական քարոզարշավ էին անում, մարդկանց կուսակցական տոմսեր էին պարտադրում, եթերը լցված էր պոտենցիալ թեկնածուներով: Վարչական լծակներն անընդհատ օգտագործվում են: Սա նորություն չէ: Իշխանությունը մնում է իշխանություն այն որակներով, որ եղել է վերջին տարիներին»,- Aravot.am-ին ասաց Հայկ Խանումյանը:

Մեր հարցին, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում հավասար լուսաբանում կա՞ բոլոր մասնակիցների հարցում, պարոն Խանումյանն ասաց՝ անհավասար լուսաբանում դեռ չի նկատել. «Ես քարոզարշավների եմ լինում ու մոնիտորինգին չեմ հետեւում, բայց մեր շտաբը հետեւում է ու կտեղեկացնի արդյունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930