Եթե Պերմյակովը իր պատիժը կրելու համար արտահանվի Հայաստանից ցանկացած այլ երկիր`Հունգարիա կլինի, թե Սիբիրի խորքերը, մեկ է Ադրբեջանը կգտնի նրան, կապահովի բանտային, դրախտային պայմաններ:
Կլուծի պատիժը կրճատելու, կասեցնելու խնդիրները: Դուրս կհանի բանտից, կհերոսացնի նրան: Կպարգևատրի այն ամեն նյութականով , որ հնարավոր է և դա կդառնա այլ տականքների համար կյանքի բարելավման ընդօրինակման չափանիշ:
Սաֆարովյան նախատիպը չպետք է զարգանա :
Չի կարելի թույլ տալ, որ ով ել լինի` ռուս, թե նեգր, թե չինացի, որ երազում է անհոգ և շքեղության մեջ ապրել` 1-2 օրով գնա հոգեբուժարան կարևոր չէ թե ինչ պատճառով, հետո դա նրան էական կօգնի լուծել նրա մեղադրանքի մեղսունակության որակը: Սպանի հայի` որքան շատ- այնքան շատ համարժեք պարգևատրումներ: Դառնա Ադրբեջանի հերոս: Ապրի անհոգ, շքեղ կյանքով:
Կարդացեք նաև
Պերմյակովի երկրից դուրս հանելը հղի է նման զարգացումով:
Սա ցնցող, բայց իրական փաստ է, որ կօգնի ռուսների հետ այս թեմայով բանակցելիս:
Վարդան Փենեսյան