Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական սխալի առթիվ հարուցվեց քրեական գործ

Ապրիլ 03,2015 20:25

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել էր երիտասարդ Արթուր Գրիգորյանը:

Մահացածի մոր դիմումի հիման վրա ոստիկանության Էրեբունու հետաքննիչի մոտ նախապատրաստվում էին նյութեր, մարտի 18-ից սկսած:

Մայրը հետաքննիչին հայտնել էր, թե որդուն սխալ դեղորայք են ներարկել տուբերկուլյոզի համար:

Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկակակն սխալի հետեւանքով անզգույշ մահվան հասցնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930