Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են պետք ԵԱՀԿ բրիֆինգները եւ մոնիտորինգները

Ապրիլ 03,2015 19:25

Ապրիլի 1-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Նշվել են նախորդ բրիֆինգից հետո մինչեւ հիմա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց հետեւանքով տուժել են սահմանամերձ բնակավայրեր եւ դրանց բնակիչներ: Այդ կապակցությամբ մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը մտահոգություն է հայտնել եւ առաջարկել է համատեղ քայլեր ձեռնարկել բրիֆինգների արդյունավետության բարձրացման համար:

Հավելենք, որ ԵԱՀԿ- գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա դաշտային օգնականների մասնակցությամբ պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանի որեւէ հատվածում անցկացվող մոնիտորինգները հրադարարի ռեժիմի պահպանման առումով որեւէ դրական արդյունք չեն տալիս: Դիտարկումից հաշված րոպեներ անց տվյալ տարածքում կարող են կրակոցներ հնչել: Լինում են դեպքեր, երբ ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում հենց մոնիտորինգի  ժամանակ: Բրիֆինգներով եւ մոնիտորինգներով խաղաղություն  հաստատվո՞ւմ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930