Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

Ապրիլ 03,2015 19:22

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: Բարձր գնահատելով Արամ Հարությունյանի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ վարչապետը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է արդյունավետ աշխատանք ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններով:

«Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր և հետևողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը և գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի», – նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ոռոգման համակարգի բարելավման, ջրառի կազմակերպման, ինչպես նաև կառույցի մյուս գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Վարչապետը նշել է, որ ոլորտում շատ անելիքներ կան, և կոմիտեում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Հարությունյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Իր հերթին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ու վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան արդյունավետ աշխատել ու հաջողություն արձանագրել:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930