Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այս մասին ռուսական «Մոսկվա» գործակալության հայտնել է Գեորգի Շատվորյանը եւ հավելել, որ վճիռը բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 18-ին Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել էր Թուրքիայի դեսպանատան պատից կախված այդ երկրի գերբի վրա: Միրզոյանը ընդունել էր իր մեղքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: Հետո քննությունը հանցագործությունը ազգային հողի վրա կատարվածից փոխել էր քաղաքական պատճառներով հանցագործության:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ