Լրահոս
Օրվա լրահոսը

2015 թվականը Ֆրանսիայի Մարսել քաղաքում հռչակվել է «Հայաստանի տարի»

Ապրիլ 03,2015 19:00

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականը Մարսելում հայտարարվել է «Հայաստանի տարի», որի շրջանակներում քաղաքի տարածքային չորս մարմինների (նահանգապետարան, քաղաքապետարան, մարզպետարան և Մարսելի արվարձանների խորհուրդ) և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ ուժերով կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Նախաձեռնության նպատակն է Մարսելի և արվարձանների քաղաքապետերին, թաղապետերին անկախ նրանց քաղաքական պատկանելությունից համախմբել, ներկայացնել Հայաստանը, հայ ազգային մշակույթը, պատմությունը և օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:
Միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» միությունը, որի կազմում ընդգրկված են հայազգի և ֆրանսիացի տարբեր ոլորտների հայտնի անհատներ, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Նախատեսված է ընդգրկել արվարձարանային շուրջ երեսուն քաղաքներ և ծրագրվել են 2015թ. ընթացքում մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ապրիլի 25-ին Մարսելի Բորսայի պալատում կկազմակերպի ֆրանս-հայկական գրքի փառատոնը, որի ժամանակ կներկայացվի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող Ռիչարդ Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» և «100-րդ տարելիցի ձիթենին» ֆիլմերի ցուցադրումը, կկազմակերպվեն հայազգի նկարիչների ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930