Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ում մեր պաշտոնյաները իրավունք չունեն պաշտպանելու միայն Հայաստանի շահերը

Ապրիլ 03,2015 18:49

Հայաստանի լրատվամիջոցները պասիվ են Եվրասիական տնտեսական միությունում քննարկվող այս կամ այն նախագծերի վերաբերյալ, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է գործարար հատվածին առնչվող հարցերին: Եթե ժամանակին չքննարկվեն եւ վեր չհանվեն այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՏՄ ներսում կայացվող որոշումների արդյունքում, ապա ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է բացասաբար ազդի մեր բիզնեսի վրա: Մինչդեռ ցանկացած հրապարակում, ԵՏՄ-ին առնչվող, որը հայտնվում է լրատվամիջոցներում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը այն քննարկման առարկա է դարձնում:

Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում լրագրողների համար կազմակերպված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը լրահոսում» խորագրով դասընթացի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը: Ըստ նրա, երբ ոչ մի հարցի վերաբերյալ քննարկում չի լինում ընդունվում է միաձայն, իսկ ԵՏՄ` մեր երկրի ներկայացուցիչները կաշկանդված են, քանի որ այն միասնական տարածք է համարվում եւ իրավունք չունեն պաշտպանելու միայն Հայաստանի շահերը: «Հայաստանում այնպիսի լռություն է` որ այնտեղ կարծես ոչնչից տեղյակ չեն: Մինչդեռ Հայաստանի ձայնը մամուլի միջոցով պետք է լսեն: Տնտեսվարող սուբյեկտները պետք է ժամանակին տեղեկացված լինեն որոշման նախագծերից, որպեսզի իրենց մտահոգությունները, դիտարկումները հայտնեն նախապես, վտանգավոր որոշումները ներքին օղակներում կանխելը շատ ավելի հեշտ է, քան արդեն վերեւներում»,-ասաց տիկին Մինասյանը:

Հանդիպմանը ներկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության բաժնի պետի տեղակալ Սմախտինա Մարինա Վիկտորովնան ասաց, որ իրենց ծառայությունն ամենօրյա մոնիտորինգ է անում եւ լրատվամիջոցներում հայտնված ցանկացած տեղեկատվություն, որն առնչվում է ԵՏՄ-ին, հասցեագրվում միության այս կամ այն պատասխանատուին:

IMG_5327

 

Նա ներկայացրեց Eurasiancommission.org կայքը, որտեղից լրատվամիջոցները եւ հասարակությունը կարող են ԵՏՄ-ին առնչվող իրենց հուզող հարցերի մասին տեղեկանալ:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ասաց, որ ինչ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ հանրությունը իրազեկված չէ, թե ինչ որոշումներ են կայացվում, ուստի այդ ամենը առավել մատչելի դարձնելու համար մատնանշում են այն ճանապարհները, որտեղից կարելի է տեղեկատվություն ստանալ եւ բարձրացնել հասարակությանը հուզող հարցերը:
Դասընթացը կազմակերպել էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930