«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր նախագիծ էր ներկայացրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:
Երեկ Ժառանգության կազմակերպած քննարկման ժամանակ նա ցուցադրեց Ծովից ծով Հայաստանի քարտեզը եւ ասաց, որ պետք է պահանջեն Թուրքիայից հետ վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:
Այսօր Aravot.am-ը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ նախագծին: Շավարշ Քոչարյանը մի քանի անգամ կրկնել տվեց, թե ի՞նչ տարածքների հարց է ուզում բարձրացնել Զարուհի Փոստանջյանը եւ պատասխանեց. «Համենայնդեպս, Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներում չկա այդպիսի խնդիր, որպեսզի մենք Թուրքիայից տարածքներ պահանջենք»:
Մեր դիտարկմանը, որ հիմա Զարուհի Փոստանջյանն առաջարկում է նոր քաղաքականություն ընդունել եւ նման պահանջ ձեւակերպել՝ Շավարշ Քոչարյանը պնդեց. «Ես ասում եմ, որ չկա դա մեր քաղաքականության մեջ: Այդ խնդիրը դրված չէ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչո՞ւ, դրա անհրաժեշտությունը չկա՞ հիմա՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ, դուք էլ ունեք այդ հարցի պատասխանը»:
Ավելի ուշ, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի մեկ այլ նախագիծ՝ Ցեղասպանության հռչակագրի դրույթների շուրջ ԱԺ հայտարարության մասին, հանձնաժողովականները այն գլխից Զարուհի Փոստանջյանին զգուշացրեցին՝ տարածքների վերադարձման նախագիծը չբերես:
Ալեքսանդր Արզումանյանը կանխատեսեց. «Չբերես, որովհետեւ այստեղ մի 5 հոգի ինֆարկտ կստանան»: Իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ հավելեց. «Զարուհի ջան, երբ լավ նախագծեր ես բերում, մենք քո կողքն ենք, քեզ կաջակցենք, բայց այդ նախագիծը ավելի լավ է չբերես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիկին Փոստանջյանի միտումը երեւութապէս լաւ է եւ խանդավարիչ, սակայն ըրածները սխալ են, հակա-արտադրողական, վնասակար:
Ան ուղղակի ստիպում է, հրում է Հայաստանի կառավարութիւնը, որ վերջինս հարկադրուի հողային պահանջատիրութեան ԴԷՄ դիրք արտայայտել…
Որովհետեւ այս պահին, կառավարութեան համար ուրիշ բան անել կամ նոյնիսկ ասել, պարզապէս անհնար է:
Հայաստանի պաշտօնական դիրքն է ուրեմն՝ առկախել այս նիւթը: Մինչեւ որ պահը գայ, զայն արծարծելու:
«Ժառանգութիւն» կուսակցութիւնը, երեխայական անհամբերութեամբ, աւերներ է գործում, յատկապէս այս նիւթի կապակցութեամբ:
Ինչո՞ւ համար: Որպէսզի Սփիւռքում մի քանի անձիք, որոնցմէ շատեր տակաւին մի անգամ իսկ չեն գտնուած ներկայ Հայաստանի հողի վրայ, ուրախանան, հրճուին, ծափահարե՞ն…
Անհեթեթ է:
Մ. Հայդուկ Շամլեան
https://www.shoushisummercamp.org/
Լիովին համաձայն եմ Հայդուկի հետ…սակայն ինձ համար անհասկանալի է տիկին Փոստանջյանի եվ «Ժառանգություն» կուսակցության «խանդավառության» պակասը Գյումրիում կատարված Հրաչ Միրզոյանին դանակահարելու փաստի վերաբերյալ… ես ինչքան հիշում եմ պարոն Հովաննեսյանի ընտրությունը կորցնելուց հետո Սեֆիլյանը իրենց կողքին էր…ուր մնաց միասնության մասին կոչերը…
Զարուհի Փոստանջյանը գաղափար անգամ չունի, որ Ղարսի պայմանագրից առաջ Դաշնակցական կառավարության կողմից, Ալեքսանդր Իվանովիչ խատիսովի եւ Քաջազնունու (Իգիթխան, Տեր-Հովհաննիսյան) ստորագրությամբ, կնքվել է Ալեքսանդրապոլի խայտառակ, անօրինական և ամոթալի պայմանագիրը:
է ուզել ուզել… Բաղդադն էլ ուզենք: Միջագետքում Տիգրան մեծը հողեր ուներ…
Զարուհի Փոստանջյանը գաղափար անգամ չունի, որ Ղարսի պայմանագրից առաջ Դաշնակցական կառավարության կողմից, Ալեքսանդր Իվանովիչ
խատիսովի եւ Քաջազնունու (Իգիթխան, Տեր-Հովհաննիսյան) ստորագրությամբ, կնքվել է Ալեքսանդրապոլի խայտառակ, անօրինական և ամոթալի պայմանագիրը:
1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը
Նախապատրաստվելով Հայաստանի Հանրապետության վրա հարձակման` քեմալականներն
իսկույն ևեթ դիվանագիտական լայն գործունեություն ծավալեցին ոչ միայն Խորհրդային
Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությունն ապահովելու, այլև Հայաստանը դիվանագիտորեն
մեկուսացնելու, հնարավոր դաշնակիցներից զրկելու համար։
Նույն օրերին, երբ լուծվում էր թուրք-հայկական պատերազմ լինել-չլինելու հարցը, օգոստոսի 24-
ին երկու պատվիրակությունների ղեկավարների կողմից նախաստորագրվեց ռուս-թուրքական
բարեկամության պայմանագրի նախագիծը, որը համալրելու էր հայ ժողովրդի դեմ ուղղված
քաղաքական փաստաթղթերի շարքը: Խոսքը միայն այն մասին չէ, որ Ռուսաստանը խոստանում
էր ֆինանսական օգնություն և զենքի ու զինամթերքի մատակարարում, ինչը պակաս կարևոր չէր
թուրքական ռազմամոլներին խրախուսելու գործում, այլև այն մասին, որ ճանաչելով թուրքական
«Ազգային ուխտը»` Ռուսաստանը դրանով իսկ ընդունում էր Թուրքիայի իրավունքը Բաթումի,
Կարսի ու Արդահանի վրա։
Այսպիսով` Հայաստանը 1920թ. աշնան սկզբին երեք կողմից շրջապատված էր թշնամիներով,
չորրորդ` հյուսիսային հարևանը վիճելի տարածքները ստանալու պայմանով համաձայնության
մեջ էր մտել Հայաստանի ոխերիմ թշնամի քեմալական Թուրքիայի հետ։
Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանի կառավարությունը կոչով դիմեց եվրոպական
տերություններին` խնդրելով օգնություն հայ ժողովրդի գլխին կախված ահավոր վտանգը
վերացնելու համար։
Սակայն Եվրոպան դարձյալ խլանում է հայ ժողովրդի խնդրանքի հանդեպ։
Իր «դաշնակիցների» նյութական ու ռազմական աջակցությունից զրկված Հայաստանը զրկվեց
նաև նրանց դիվանագիտական աջակցությունից։
Կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի և Թուրքիայի միջև պատերազմն ավարտված էր
հայտարարվում (հոդված 1), իսկ սահմանը երկու երկրների միջև անցնում էր Արփաչայ և Արաքս
գետերով (Թուրքիային էին անցնում Կարսի մարզը, Արդահանի շրջանը և Սուրմալուի գավառը):
Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին Թուրքիայի
հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով
պետք է հատուկ վարչություն հաստատվեր: Սակայն Հայաստանը զրկվում էր այդ վարչության
գործունեությանը միջամտելու ամեն մի իրավունքից` անկախ նրանից, թե ինչ ձև է ընդունելու
վարչությունը (հոդված 2)։
Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում Հայաստանի Հանրապետության
տարածքից 20 700 քառակուսի կմ, իսկ երկիրն էլ կրելու էր ներքին ինքնուրույնության զգալի
սահմանափակումներ: Անտարակույս, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ըստ էության, ապօրինի
էր և միջազգային իրավունքի տեսակետից որևէ նշանակություն չպետք է ունենար (ստորագրվել
էր Երևանի` դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրով իշխանությունը կորցրած
կառավարության պատվիրակության կողմից), բայցևայնպես թուրքերը մեծապես օգտվեցին
դրանից` տարածքային զավթումները հետագայում օրինականացնելու համար: Այդ
պայմանագիրը ձեռքներին` նրանք արդեն 1921թ. փետրվարին գնացին և´ Լոնդոն, և´ Մոսկվա: Եվ
եթե Անտանտի տերությունները դեռևս բացահայտ գործարքի մեջ չմտան քեմալականների հետ,
ապա Մոսկվան, ձգտելով քեմալականներին պահել հակաիմպերիալիստական ճամբարում,
Ալեքսանդրապոլի պայմանագրով գծված հայ-թուրքական սահմանագիծը (չնչին
փոփոխություններով) դրեց 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիմքում։
Այսպիսով` քեմալաբոլշևիկյան ռազմաքաղաքական ուժգին ճնշումների տակ դադարեց գոյություն
ունենալ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ժամանակի միջազգային
հարաբերություններում և տարածաշրջանում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակում,
Հայաստանի արևմտյան դաշնակիցների դատապարտելի անգործության, Խորհրդային
Ռուսաստանի որդեգրած արևելյան քաղաքականության, որը հիմնված էր քեմալական Թուրքիայի
հետ սերտ համագործակցության վրա, Խորհրդային Ադրբեջանի` թշնամական, Վրաստանի
հանրապետության` ոչ բարեկամական տրամադրվածության պայմաններում Հայաստանի
խորհրդայնացումն իրոք որ «ժամանակի խնդիր էր»:
Եթէ իսկապէս Դուք էք գրել այս, Տիկին Փոստանջյան, թոյլ տուէք որ դարձեալ կրկնեմ վերեւ պարզած իմ կարծիքը՝ Ձեր միտումները, նպատակները, ընդհանրապէս լաւն են:
Խօսում էք բոլոր ազգասէր հայերի սրտով, եւ նրանց սրտին:
Սակայն հաճեցէք նկատի ունենալ որ կարգ մը… մարտավարական սխալներ կան Ձեր արտայայտութիւնների մէջ: Եւ ոնց որ ըսուած է՝ դժոխքը սալարկված է բարի մտադրություններով…
Մի քանի աստիճան մեղմացուցէք Ձեր ընթացքը, որպէսզի աւելի հեռու երթաք, առաջանաք: Հայութիւնն ել Ձեր հետ…
Իսկ եթէ Դուք չէք վերեւի մեկնաբանութեան հեղինակը, հարկաւոր է որ ան ջնջուի, (ինչպէս նաեւ, հետեւաբար՝ այս պատասխանս), «ինքնության գողության» պատճառով:
Սուրբ Զատիկի լաւագոյն բարեմաղթումներով, Ձեր եւ Ձեր ընտանիքին՝
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/