Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». «ՀՀ-ն եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին»

Ապրիլ 03,2015 18:29

«Ժառանգության» հայտարարությունը Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ
Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տեւական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը եւ կարեւորում այն:

Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930