«Շարժում 88» կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանն ահազանգում է, որ Արցախի իշխանություններն արդեն գործ են դրել վարչական լծակները:
«Մտահոգիչ փաստեր կան ընտրարշավի ընթացքում տարբեր պաշտոնյաններ վարչական լծակներ են օգտագործում, մտահոգող փաստեր ունենք, բայց առայժմ հակված եմ դրանց վերաբերվել որպես բացառություններ, եթե մի քանի օրից դրանք չդադարեցվեն, կդիտարկենք որպես օրինաչափություն, որը մեկ կենտրոնից է ուղղորդվում»,- Aravot.am-ին ասաց Էդուարդ Աղաբեկյանը:
Նրա խոսքով, իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը կուսակցության ու 2012-ին նախագահի թեկնածու, այժմ «Շարժում 88»-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վիտալի Բալասանյանի ծրագրի համադրությունն է:
Կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում ` «Միացում» կարգախոսով. «Երբ ասում ենք պետություն` հասկանում ենք երկուսը` ԼՂՀ-ն ու Հայաստանը միասին, կարգախոսն է` այսպես այլեւս շարունակվել չի կարելի»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Ղարաբաղի տնտեսության ու արտաքին քաղաքականության ոլորտի խնդիրների լուծումներն են իրենց նախընտրական ծրագրով առաջարկում. «Առաջարկում ենք ոչ ստանդարտ, ունակ կադրերով համալրել խորհրդարանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ