Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվեցին ազատամարտիկները

Ապրիլ 03,2015 17:39

Ապրիլի 3-ին Արտաշատի տարածաշրջանի մի խումբ երկրապահներ պարգևատրվեցին ՀՀ նախագահի գերատեսչական մեդալներով, Մարտական գործողությունների մասնակից վկայականներով:

Մարզպետարանի դահլիճում պարգևներ հանձնելուց առաջ մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և իր անունից ողջունեց ազատամարտիկներին:

Հայտարարվեց լռության րոպե:

Մարզպետի տեղակալը նշեց, որ ինքը ևս կռվել է և լավ է հասկանում յուրաքանչյուրին:

Նա ընդգծեց, որ բոլորի կռիվը մեդալների ու պարգևների համար չէր, հայրենիքի պաշտպանությունը, պապենական հողերի ազատագրումը գերակա արժեք է յուրաքանչյուրի համար:

Անկախ սոցիալական վիճակից, եթե հարկ լինի, հավաստեց նա, հարկ եղած դեպքում բոլորս կանգնելու ենք հայրենիքի պաշտպանության դիրքերում, այն երիտասարդների կողքին, որոնք այսօր հերոսաբար պաշտպանում են մեր սահմանները:

Ազատամարտիկ Վարդան Հակոբյանը պարգևատրվեց ՀՀ նախագահի «Մարտական ծառայություն» մեդալով: Հինգ ազատամարտիկներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Հ. Ս. Իսակով», «Անդրանիկ Օզանյան», մեկը` «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալներով: 66 ազատամարտիկների հանձնեցին Մարտական գործողությունների մասնակից վկայականներ:

ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, շնորհավորելով մարտական ընկերներին, ասաց, որ մարտի դաշտ չտեսած ոչ մեկը չի արժանանալու խրախուսանքի կամ անդամատոմսի: Պարգևները միայն հայրենասերների մենաշնորհն են:

Արարատի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930