Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս օգնել «Հրազդան ցեմենտին» 

Ապրիլ 03,2015 16:33

Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, 2008-ից ի վեր նվազել են երկու անգամ: Արդյունքում շինարարական աշխատանքներն էլ որոշակիորեն կանգնեցին, հարկերը ժամանակին չվճարվեցին եւ տույժ ու տուգանքներն էլ ավելացան: 2008-2014 թվականներին «Հրազդան ցեմենտ» գործարանը ՀՀ բյուջե է մուծել 2,9 միլիարդ դրամ, որից մարվել են նաեւ նախկինում եղած պարտքի տույժ ու տուգանքների գումարները: 170 միլիոնը, համենայնդեպս, վճարվել է: Անցյալ տարվանից հարկային մարմինները կալանքի տակ են դրել գործարանի հաշիվները, ինչը լրացուցիչ խնդիրներ է հարուցել ու գործարանը չի կարողանում շարունակել աշխատանքն իր կարողությունների համաձայն կամ ընդհանրապես դադարում է աշխատել: Արդյունքում, գործն ընկնում է ԴԱՀԿ-ի ձեռքը, որը պարզապես վաճառում է տվյալ գործարանի գույքից, որպեսզի կարողանա պարտքերը մարել: Ու ստացվում է, որ գործող գործարանը քանդվում է:

Այս խնդիրներն այսօր, Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ բարձրացրեց  «Հրազդան ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Տիկինն առաջարկում է, որ կառավարությունն ընդառաջ գնա եւ վերացնի տույժ-տուգանքները`թողնելով գոնե մայր գումարը եւ սահմանի ժամանակացույց`մի փոքր մեծ ինտերվալով: Իր հերթին ինքն էլ պարտավորվում է նոր պարտքեր չստեղծել: Իսկ ընդհանրապես, նա կարծում է, որ պարտքերի մարման այլ տարբերակներ պետք է մշակվեն ու ձեռնարկությունների հաշիվները կալանքի տակ չդրվեն:

Նաիրա Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ցեմենտն այսօր միակ արտադրանքն է, որը հանրապետություն չի ներմուծվում: Ավելին, արտադրվում է բավական բարձր որակի ցեմենտ, որն անգամ եվրոպական շատ երկրներում չեն կարողանում արտադրել: «Լավ հումք էլ ունենք, աշխատուժ էլ ունենք, մնում է լավ օրենքներ, որ կարողանանք աշխատել»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ այս խնդիրը կա ու ոչ միայն ցեմենտի գործարանում, բայց հարկայինն էլ օրինականության տեսանկյունից կարծես նորմալ է գործում: Նա առաջարկում է օրենքներում վերանայումներ անել, իսկ մինչ այդ, տարբերակներ գտնել, որ գործող գործարանները չկանգնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930