Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Հայտոսթյան. «Ներկայացված հավաքածուն բացառիկ էր, իսկ ցուցահանդեսը՝ աննախադեպ»

Ապրիլ 03,2015 15:51

«Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը Լիբանանում

Այս տարի հոբելյանական տարի է Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության` Հայկազյան համալսարանի համար: Համալսարանի 60 ամյակին նվիրված միջոցառումների շարքում, առանձնահատուկ տեղ է գրավում մշակութայինը:

Այդ էր պատճառը, որ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը դիմել էր միջազգային ճանաչում ունեցող «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին և խնդրել կազմակերպել հայկական արվեստի ցուցահանդես Լիբանանում: «Բարձր Արվեստ» կենտրոնը, հաշվի առնելով, որ Հայկազյան համալսարանը, ներկայումս լինելով սփյուռքում գործող հայկական միակ համալսարանը, հսկայական դեր ու նշանակությունի ունի, սիրով համաձայնել էր:

Երկկողմ համաձայնության շնորհիվ մարտի 19-25-ը Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ հայկական արվեստի ցուցահանդես: Այն «Արևմուտքից` Արևելք, Մոդեռնից` Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսն էր: Ցուցահանդեսին ներկայացվեց հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` թվով 40 հեղինակի գործ: Այնպիսի հեղինակների գործեր, ինչպիսիք են Սարգիս Դիրանյանը, Վարդգես Սուրենյանցը, Արսեն Շաբանյանը, Էդգար Շահինը, Մարտիրոս Սարյան, Վահրամ Գայֆեջյանը, Արշիլ Գորկի,  Լեոն Թութունջյանը, Երվանդ Քոչարը, Ժան Գառզուն, Ժան Ժանսեմը, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սեյրան Խաթմաջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վարուժան Վարդանյանը, Ներսես Մելիքյանը, Արա Հայթայանը, Նարեկ Ավետիսյանը և այլք: Ցուցահանդեսը մեծ արձագանք գտավ Միջին Արևելքի, և մասնավորապես, Լիբանանի արվեստագետների և արվեստասերների շրջանում: Այն, ինքնին, բացառիկ էր, քանի որ ցուցադրվում էր Երվանդ Քոչարի տարածական նկարչությանը պատկանող առաջին գործը` «Առաջին մեղքը» (1927), ինչպես նաև ֆրանսահայ նկարիչ Լեոն Թութունջյանի աշխարհահռչակ գործը` «Դեղին դիմակը»(1940-ական թթ.), նվիրված հայոց ցեղասպանությանը, որը ժամանակին եղել է կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի հավաքածուի զարդերից մեկը:

DSC_6826Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը շնորհակալագիր է հղել «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին բարձր մակարդակի ցուցահանդես կազմակերպելու առթիվ:

«Լիբանանի Հայկազյան համալսարանի անունից շնորհակալություն եմ հայտնում «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին համալսարանի 60 ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և «Արևելքից՝ Արևմուտք, Մոդեռնից՝ Պոստմոդեռն» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Ներկայացված հարուստ հավաքածուն բացառիկ էր, իսկ ցուցահանդեսն իր բնույթով՝ աննախադեպ: Նաև շնորհակալ եմ Հայկազյան համալսարանի հավաքածուն հարստացնելու և բացառիկ գործեր նվիրաբերելու համար»,- գրված է շնորհակալագրում:

Ի դեպ, սփյուռքահայ հանդիսատեսին ներկայացվելուց հետո, ըստ նախնական պայմանավորվածության, Թութունջյանի վերոնշյալ հանրահայտ գործն ապրիլին կցուցադրվի նաև Կոմիտասի անվան թանգարանում:

«Բարձր Արվեստ» կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930