Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Կոմայգու կոշկակարի հոգին մասնատվել է ու ստեղծվել է հավաքական ժառանգությունը». (Տեսանյութ)

Ապրիլ 03,2015 15:08

«Երբ ես 5-6 տարեկան էի, Կոմայգում կոշկակարի բուդկա կար: Հնդկական կինոյի նկարներ… բան, որ պատկերացնեք: Շատ հայրենասեր մարդ էր, մազապուրծ եղած: Այդ մարդը միշտ շատ ահավոր պատմություններ էր պատմում, ողորմի իրան: Հիմա վերջերս որ բուդդիզմով հետաքրքրվում եմ, այնպիսի տպավորություն է մոտս, որ այդ մարդու հոգին մասնատվել է ու ստեղծվել է հավաքական ժառանգությունը: Հիմա բաներ են անում…հասկացանք, ես ընդունում եմ, որ այս երկրում Զարուհի Փոստանջյանի նման հայրենասեր մարդ գոյություն չունի: Ես պատրաստ եմ ստորագրել դրա տակ: Բայց մենք մեղք ենք, էլի: Դնում եք մեզ մի կացության մեջ՝ բարդ է»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսպիսի տեսակետ հայտնեց Ալեքսանդր Արզումանյանը՝ Զարուհի Փոստանջյանի նախագծի վերաբերյալ:

Իսկ Զարուհի Փոստանջյանը հայտարարության նախագիծ էր առաջարկում ընդունել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին»: Նախագիծը տառացիորեն նույն համահայկական հռչակագիրն է, ոչ մի ստորակետի փոփոխություն չկա:

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, իրավունք չունեն առանց արտգործնախարարության եզրակացության, նման հայտարարություն ընդունել, ով էլ ուզում է լինի նախարարը. «Սա պետական արտաքին քաղաքականության խնդիր է: Մենք Թուրքիայի հետ որեւէ տարածքային բան չունենք: Դուք դոկտրին եք առաջարկում: Ասում եք 1999-ից ոչ մի բան չեն արել: Րաֆֆի Հովհաննիսյանը մեր պետության առաջին արտգործնախարարն էր, թող այդ հիմքը դներ, մեզ էլ հանձնարարեր՝ իրականացնեինք: Չի արել: Ափսոս, ընտրություններով Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չեղավ, թե չէ Թուրքիայի կեսը հիմա մերը կլիներ: Չի՛ կարելի, Զարուհի՛»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ համահայկական հռչակագրի՝ ուրիշի գրած տեքստի մեջ փոփոխություն անելն անհնար է. «Համահայկական հռչակագիր է արդեն ընդունվել իմ ու քո անունից: Ընդունվել վերջացել է, հիմա ի՞նչ ենք ուզում: Չվտանգենք: Մեր խնդիրն է միջոցառումները նորմալ անցկացնենք: Մենք առանց այն էլ պրոբլեմներ ունենք, ինչի՞ ենք նոր պրոբլեմ սարքում: Թուրքիայի հետ մենք հիմա ունենք հարաբերություն, ինչի՞ ենք դժվար կացության մեջ դնում մեր պետությունը»:

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց, որ նախ, թող արտգործնախարարությունը տեղեկանք տա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930