Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի նախագծին ՀՀԿ-ն համաձայնեց

Ապրիլ 03,2015 14:54

Այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարության նախագիծ էր առաջարկում ընդունել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին»: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների արժանացավ այն, որովհետեւ նախագիծը տառացիորեն նույն համահայկական հռչակագիրն էր, ոչ մի ստորակետի փոփոխություն չկար:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ի տարբերություն հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների՝ Արտաշես Գեղամյանի, Համլետ Հարությունյանի, որոնք դեմ արտահայտվեցին, ասաց, որ ինքը կողմ է, որ լինի նման հայտարարություն:

Բայց նա խնդրեց նախագիծը հետաձգել, «Մի հատ էլ քննարկում անենք, նոր որոշում կայացնենք»:

Զարուհի Փոստանջյանը համաձայնեց: Ի վերջո որոշվեց երեքշաբթի առավոտյան հանձնաժողովի նիստ անել, եզրակացություն տալ եւ այն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ ինչ տեքստ էլ գրվի, նպատակն այն է, որ ԱԺ-ն ողջունում է այդ փաստաթուղթը. «Ես սա ասում եմ որպես իրավաբան, դա շատ կարեւոր է: Իրավական հիմք է պետք, եւ դրույթները շատ անհրաժեշտ են»:

Արտակ Զաքարյանը համաձայնեց. «Պետք է ոչ թե նույն տեքստի կրկնությունը լինի, այլ նոր տեքստ, որ մենք ողջունում ենք այս փաստաթուղթը: Մենք իրավունք չունենք այս գյոզալ փաստաթղթից ավելի ցածր փաստաթուղթ ընդունենք կամ վնասենք այս փաստաթղթին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930