Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց մասնակցությամբ հակամարտություններն ավելի հեշտ են կարգավորվում

Ապրիլ 03,2015 14:42

«Սա մրցույթ չէ: Առանցքային հարցերից է այն, որ մենք լիարժեք խաղաղություն չենք ունենա, եթե բնակչության կեսն իրեն լիովին ներգրավված չզգա այդ գործընթացներում»,-Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ N1325 իրագործմանը, այսպիսի կարծիք հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանը:

Նշենք, որ բանաձևը կոչ է անում բոլոր երկրներին հակամարտության պարագայում ձեռնարկել հատուկ միջոցառումներ՝ պաշտպանելու կանանց և աղջիկներին սեռով պայմանավորված բռնությունից, մասնավորապես բռնությունից և սեռական այլ ոտնձգություններից:

Որպես բանաձևի հիմք՝ տիկին Շուրմանը համարեց հետևյալը. «Կանանց դերակատարությունը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»:

Դաշինքի անդամ երկրներում իրավիճակը գնահատելով՝ ՆԱՏՕ- ներկայացուցիչը նշեց, թե չկա այնպիսի մոտեցում, որ հին անդամներն ավելի մեծ դերակատարություն ունեն: Նաև նշեց, թե իրենց նպատակը անդամ երկրներին խորհրդատվություն տրամադրելն է և տարբեր ծրագրային գործիքներով աջակցելը, ինչպես օրինակ՝ ՀՀ-ի դեպքում ԱԳԳԾ-ն և այլ ծրագրերը:

Գնահատելով կանանց ներգրավվածությունը անվտանգության ոլորտոմ՝ տիկին Շուրմանը մտահոգություն հայտնեց, որ աճի տեմպերը մեծ չեն. «2000-ին ներգրավվածությունը 7,4 տոկոս էր, այժմ՝ 10,6 տոկոս՝ 28 երկրների կտրվածքով: Խաղաղապահ գործողություններում մասնակցող կանանց թիվն այժմ կազմում է 5.7 տոկոս»:

Տիկին Շուրմանը նշեց, որ կանանց մասնակցությունը զինվորական օղակներում իրենց օրակարգային հարցերից է ու կրկին մտահոգություն հայտնեց, որ սա այն ոլորտներից է, որտեղ հետ են ընկնում խոստացվածից:

Մարիեթ Շուրմանը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կա 6 պաշտպանության, 2 արտաքին գործերի նախարար: Սակայն նշեց, որ այս հանգամանքն առանձնապես մեծ ազդեցություն չի ունենում կանանց ներգրավվածության բարձրացման վրա, քանի որ կան նաև բազմաթիվ տղամարդ պաշտոնյաներ, որոնք ևս մեծապես նպաստում են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության ապահովմանը:

Հարցին՝ տվյալներ կա՞ն ընդհանրապես կանանց՝ զինված ուժերում ներգրավվածության առումով: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց. «Հստակ տվյալներ չունեմ, բայց գիտեմ, որ ՀՀ-ում այս գործընթացը նոր է սկսում: Նախորդ տարի առաջին անգամ կանայք հնարավորություն ունեցան ընդունվել զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություն: Երկրորդ տարին է, և այս պահի դրությամբ 14 աղջիկներ են սովորում այնտեղ»:

Մարիեթ Շուրմանը նաև ի պատասխան հարցի նկատեց, թե այն խաղաղարար փաստաթղթերը, որոնք կնքվել են կանանց մասնակցությամբ, ավելի արդյունավետ են գործել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930