Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կին-դիպուկահարների նկատմամբ հանդուրժող է

Ապրիլ 03,2015 14:17

«Մեր նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, որոնք թույլ կտան նրանց իրենց գիտելիքներն ու տաղանդները լիովին իրագործել»,- Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում կին-դիպուկահարներին, այսպես պատասխանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանը:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը տիկին Շուրմանը հայտնեց, թե ՀՀ-ում հանդիպումների ժամանակ մեծ ոգևորություն է ապրել ՊՆ համակարգում աշխատող կանանց հետ հանդիպումներից: Դիպուկահարների հարցի արձագանքը շարունակելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց. «Սա այն ոլորտն է, որտեղ կանայք ավելի լավ պատրաստված են այդ աշխատանքը կատարելու համար, քան տղամարդիկ: Բայց յուրաքանչուր քաղաքական ղեկավարությունից է կախված այն հանգամանքը, որ այդ տաղանդները իրագործվեն պատասխանատու կերպով և համապատասխանեն տվյալ երկրի միջազգային պարտավորություններին: Կին-դիպուկահարների միջազգային ձևաչափ կա ստեղծված, այն նույն կերպով վերաբերում է թե տղամարդկանց, թե կանանց կողմից իրենց տաղանդների իրագործմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930