Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունները ճիշտ աշխատեն, կշահենք. «Ա1+»

Ապրիլ 03,2015 13:43

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի ութօրյա բանակցություններից Հայաստանը կարող է օգտվել, եթե, իհարկե, իշխանությունների կողմից ճիշտ քայլեր Ձեռնարկվեն. կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով՝ նախ անվտանգության առումով սա կարող է մեզ շատ օգնել, ինչպես նաեւ տնտեսական առումով։

«Շատ լավ հնարավորություն է ընձեռվում Հայաստանին մտնել այդ խոշոր, տնտեսական ծրագրերի մեջ, մի փոքր մասնակցությունն արդեն շատ մեծ դիվիդենտներ կարող է բերել։ Մեր արտաքին քաղաքականությունը կարող է բազմավեկտոր լինել եւ արտաքին քաղաքականությունը կարող է նպաստել Հայաստանի ընդհանուր զարգացմանը՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական, ե՛ւ սոցիալական , ե՛ւ մշակութային, ամեն առումով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով՝ գործնական քայլերը, ցավոք սրտի, ընդդիմությանը վերապահված չէ, եւ ամեն ինչ պետք է անի իշխանությունը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930