Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մշակված հայեցակարգի արդյունքում ՓՄՁ-ները հնարավորություն կունենան վարկի դիմաց գրավադրել նաեւ շարժական գույքը

Ապրիլ 03,2015 12:56

Մինչ օրս Հայաստանում գրավի առարկա էր հանդիսանում միայն անշարժ գույքը՝ հողատարածքները, շինությունները: ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի կողմից իրականացվող «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» համաժողովի ժամանակ այսօր ներկայացվեցին ապահոված գործարքների եւ շարժական ռեգիստրի հայեցակարգի օրենսդրական առանձնահատկությունները: Նոր մշակված հայեցակարգի արդյունքում Փոքր եւ միջին ձեռնարկատերերը հնարավորություն կունենան որպես վարկի ապահովման միջոց գրավադրել նաեւ շարժական գույքը՝ մեքենաները, բերքը, տարբեր տեսակի սարքավորումներ:

Ստացվում է այնպես, որ այն ձեռնարկությունները, որոնք չեն տիրապետում որեւէ անշարժ գույքի՝ մերժում են ստանում ֆինանսական հաստատությունների կողմից վարկ վերցնելու պարագայում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Մկրտչյանը վստահեցնում է, որ այս բարեփոխումը նպատակ ունի փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար ավելի հասանելի դարձնել ֆինանսական ռեսուրսների ձեռքբերումը: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց, որ շարժական գույքի գրավադրմամբ պայմանավորված ապահովման իրավունքների ինստիտուտները եւ կանոնակարգումները միտված են նրան, որպեսզի օժանդակեն եւ խթանեն ցանկացած տեսակի գույքի շարժը.«Մասնավորապես, եթե հարցը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, գրանցման ենթակա գույքի ցանկ կարող են հանդիսանալ կենդանիները, ապագայում ստացված գույքը, որոնք հնարավորություն կտան լրացուցիչ գրավի առարկա դարձնել իրենց տնտեսության մեջ»:

SAM_3881

Փոխնախարարի խոսքով՝ շարժական գույքի գրավադրման համակարգի բացակայության եւ իրավակարգավորումների լիարժեք չլինելու պատճառով համապատասխան ռեգիստրը բացակայում է եւ վստահության պակաս է առաջանում. «Անտեսանելի է՝ արդյոք այդ գույքերը որեւէ այլ անձի իրավունքով ծանրաբեռնված են, թե ոչ: Այդ իսկ պատճառով համապատասխան համակարգի բացակայության պատճառով այդ գույքերը չեն շարժվում»:

Համակարգը պարտադիր չէ: Գույքի գրանցման համար պետք է համապատասխան նշում կատարել եւ այն անձը, ով առաջինն է գրանցում գույքը, կարող է ունենալ առաջինը գումարը ստանալու նախապատվությունը:

Օրենսդրական փաթեթն Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի դեկտեմբեր ամսին:

Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի մեկից:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930