Լրահոս
Օրվա լրահոսը

ETIHAD CARGO-ն ստանում է «Տարվա լավագույն բեռնափոխադրող ավիաընկերությունը» մրցանակը

Ապրիլ 03,2015 13:55

Etihad Cargo-ն՝ ԱՄԷ ազգային փոխադրող Etihad ավիաընկերության բեռնափոխադրող ստորաբաժանումը, ճանաչվել է  «Տարվա լավագույն բեռնափոխադրող ավիաընկերությունը»՝ ոլորտի առաջատար, Air Transport News (ATN) «Ավիատրանսպորտի նորություններ» ամսագրի կողմից վերջերս Ժնևում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցանակը, որը տրվում է համաձայն ոլորտի մասնակիցների կողմից տրված քվեների, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետներից բաղկացած ժյուրիի որոշման, հանդիսանում է Etihad Cargo-ի կողմից գլոբալ բեռնափոխադրումների շուկայում իր ավանդի` նոր ուղղությունների, նորարարական տեխնոլոգիաների և միջազգային բեռնափոխադրող համայնքի հետ իր գերազանց հարաբերությունների ճանաչման և գնահատման չափանիշ:

Etihad Cargo-ն  2014թ. իր 10 նոր ուղղությունների վրա  ապահովեց  նոր տեխնիկական հնարավորություններ՝ իր ուղևորատար գլոբալ ցանցի երկայնքով` ներառյալ իր եվրոպական գործընկերների` Airberlin-ը՝ Բեռլինից և Շտուտգարտից դեպի իր Աբու Դաբիի կենտրոնակայան և NIKI-ն Վիեննայից:

2015թ սրան կավելանան ևս 8 ուղևորատար ուղղություն` ընդհանուր ուղևորատար և բեռնատար ուղղությունները իր Աբու Դաբիի կենտրոնակայանից հասցնելով  111-ի:

Իր 10 հատուկ բեռնափոխադրող ինքնաթիռներով  Etihad Cargo նաև ապահովում է 13  «միայն բեռնափոխադրումներ» ուղղություններ, ներառյալ Բոգոտա, Չիտագոնգ, Ջիբուտի,  Դուբայ, Էլդորետ, Գուանչժոու, Հանոյ, Հյուստոն, Քաբուլ, Կիոտո, Շարժա և Վիրակոպոս:

 

Նկարում` Դեվիդ Քեռը (David Kerr), Etihad Cargo-ի փոխնախագահը, ստանում է մրցանակը Դոկտոր Կոստաս Լատրուից  (Dr Kostas Iatrou)՝ Air Transport News ամսագրի գործադիր տնօրենից, Ժնևի Araina Museum-ում տեղի ունցեած մրցանակաբաշխության ընթացքում: 

Etihad ավիաընկերության  մասին

Etihad ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2014թ թվականին ընկերությունը փոխադրել է 14.8 միլիոն ուղևորների: Etihad ավիաընկերությունն Աբու Դաբիում գտնվող իր բազայից կատարում կամ կատարելու է թռիչքներ ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների 111 ուղևորատար և բեռնատար գործող կամ նոր ուղղություններով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ամերիկյան աշխարհամասում: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 111 օդանավեր: Պատվիրված են ավելի քան 200 լրացուցիչ օդանավեր, այդ թվում՝ 69 հատ «Boeing 787», 25 հատ «Boeing 777-X», 62 հատ «Airbus A350» և 9 հատ «Airbus A380»:

Etihad ավիաընկերությունը կապիտալի մեջ մասնակցություն ունի «airberlin», «Air Serbia», «Air Seychelles», «Aer Lingus», «Alitalia», «Jet Airways» «Virgin Australia», , և ավիաընկերություններում: Ներկայումս պաշտոնական ձևակերպման վերջնական փուլում է Շվեյցարիայում գրանցված և գործող «Etihad Regional» ընկերության կապիտալի մեջ Etihad ավիաընկերության մասնակցությունը, որը կառավարվում է  «Darwin Airline»  ավիաընկերության կողմից: Etihad Airways, airberlin, Air Serbia, Air Seychelles, Jet Airways, Etihad Regional և NIKI-ն նաև մասնակցում են Etihad Airways Partners ծրագրում, նոր բրենդ, որ միավորում է ավիաընկերություններին ավելի շատ ընտություն առաջարկելու ուղևորներին բարելավված ցանցերի, չվացուցակների և առավելություններով` հաճախակի ճանապարհորդող ուղևորների համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար տե′ս www.etihad.com:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930