Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մալխասյան. «Ա՛յ բալամ, ես ի՞նչ հիմնադիր». «Իրատես de facto»

Ապրիլ 03,2015 12:35

«Իրատես»-ի հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» շքանշանակիր Լեւոն ՄԱԼԽԱՍՅԱՆՆ է:

 – Մաեստրո, վերջերս կազմել եւ թողարկել եք «Հայկական ջազի անթոլոգիան», որն ընդգրկում է 1938-1975 թվականները ներկայացնող 10 սկավառակ՝ 101 երաժշտի մեկ-երկու գործով։ Ինչպե՞ս հաջողեցրիք իրականացնել այս ծավալուն նախագիծը։

– Այդ նախագիծն իրագործելու համար ի սկզբանե ենթադրվում էր կես տարվա աշխատանք, բայց պահանջվեց մեկ եւ կես տարի։ Իսկապես մեծածավալ, ծանր գործ էր։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում գտնել անցյալ դարի 30-40-ական թվականների գործերը։ Ես Արմեն Ամիրյանին եմ դիմել, որպեսզի օգտվեմ ռադիոյում պահպանվող ձայնագրություններից։ Իսկ ձայնագրություններն այն վիճակում էին, որ դրանք թողարկման պատրաստելու համար պետք էր մեծ աշխատանք կատարել, մաքրել, կարգի բերել։ Ձայնասկավառակները թողարկվել են դրսում։ Դիզայներների հետ է տարվել շատ մանրակրկիտ աշխատանք։ Այն երաժիշտները, ովքեր հիմա մեր կողքին են, ապրում են, իրենք են ընտրել, թե ինչ գործ զետեղեմ անթոլոգիայում։ Այս ամենը կազմակերպելը ինձնից մեծ ջանք է խլել։ Բացի ձայնասկավառակներից նաեւ  գիրք է տպագրվել ֆոտոէնցիկլոպեդիա։ Լուսանկարներն ինքնին շատ հետաքրքիր են, որովհետեւ ոչ թե պարզապես այս կամ այն երաժշտին են ներկայացնում, այլ նրանց կյանքից մի կարեւոր դրվագ, մի հանդիպում։ Օրինակ՝ Առնոն լուսանկարված է Վիլյամ Սարոյանի, Արտեմի Այվազյանը՝ Արամ Խաչատրյանի հետ։ Եվ այլն, եւ այլն։

– Այսինքն՝ պատմական լուսանկարնե՞ր են։

– Այո՛։ Հայ ջազմենները ներկայացված են մեկական գործով՝ բացառությամբ վետերանների՝ Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մելիք Մավիսակալյանի, Ստեփան Շաքարյանի, էդվարդ Բաղդասարյանի, նրանց երկուական գործով եմ ներկայացրել, մարդիկ, որ մինչև 1960-ականների սկիզբը ներկայացրել են հայկական ջազը մեծ խմբերով։ Հետո առաջին փոքր ջազ խումբը (եռյակ) Հայաստանում ստեղծեցի ես։ Շատ հաճախ, սխալմամբ, ինձ ներկայացնում են որպես հայկական ջազի հիմնադիր։ Ա՛յ բալամ, ես ի՞նչ հիմնադիր, ինձնից առաջ մարդիկ են եղել, ես շարունակողն եմ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930