Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորները նվաստացած, նսեմացված եւ ընդհանրապես հաշվի չառնված վիճակում են». Մարուքյանը բողոքում է

Ապրիլ 03,2015 12:23

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը պոռթկաց: Նա ասաց, որ իր օգնականի հետ վիճել է եւ երդվել, որ այլեւս որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացնելու: Նախաձեռնությամբ հանդես կգա միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ լրջագույն հարցերով. «Իմ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ 2 տարի առաջ ներկայացրած, որոնք դրական եզրակացությամբ մտել են օրակարգ, դեռեւս չեն դրվել քննարկման: Իմ սահմանադրական իրավունքը խախտվում է ամեն օր: Կառավարությունը իր նախագծերը բերում է ընդունելու, պատգամավորներն էլ նվաստացած, նսեմացված եւ ընդհանրապես հաշվի չառնված վիճակում են: ՀՀ-ում 95 տոկոս օրենքները ընդունվում են կառավարության կողմից, եթե տենց է, ինչի՞ ենք գրում մենք»:

Գագիկ Ջհանգիրյանը հանգստացրեց Մարուքյանին, որովհետեւ այդ «դարդը» միայն իրենը չէ, բոլոր պատգամավորներն են այդ օրի:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ Մարուքյանին նետեց. «Ընդդիմադիր դաշտը ազատվել ա, սաղ ընդդիմադիր են դառել: Դուք անկախ պատգամավոր եք, եւ մեծամասնությունը միշտ պետք է ունենա առավելություն: Թե օրենսդրական նախաձեռնությունները , թե՛ հաջողությունները գրանցում ենք մենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930