Հատված ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ ԲԱԲԱՅԱՆՒ հետ հարցազրույցից:
– Ամեն անգամ Ղարաբաղում ընտրություններ անցկացնելուց առաջ եւ հետո Ադրբեջանը հայտարարում է, թե չի ճանաչում այդ ընտրությունները։ Սա Ղարաբաղին ինչ-որ չափով անհանգստացնո՞ւմ է, թե՞ արդեն արհամարհում եք վաղուց ծանոթ ադրբեջանական ճղճիմ գործելաոճը։
– Բա չե՜ք ասում, մենք այնքա՜ն ենք անհանգստացած, որ այս ընտրությունները նույնիսկ ուզում ենք չեղյալ համարել, որովհետեւ… Ինչպիսի՜ դժբախտություն, Ադրբեջանը դրանք չի ճանաչում։ Դա մեզ համար ողբերգություն է։ Սա ընդունեք որպես իմ ապրիլիմեկյան պատգամն Ադրբեջանին։ (Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 1-ին- Ռ. Խ.):
– Ընտրական մարաթոնի հորձանուտում են ԱԺ նախագահի, վարչապետի եւ փոխվարչապետի քաղաքական ուժերը, ԼՂՀ նախագահի նախընտրությունն ո՞ւմ կողմն է։
Կարդացեք նաև
– Արցախում յուրահատկություն կա։ Իշխանության եւ ոչիշխանության տարբերությունն այնքան էլ ցայտուն չէ։ Այստեղ ուրիշ մթնոլորտ է։ Հանրությունն էլ բեւեռված, բաժանված չէ թեւերի։ Նախագահ Բակո Սահակյանը որեւէ կուսակցության անդամ չէ ու չի եղել։ Ընդհանրապես այնպես է ստացվել, որ Արցախի որեւէ նախագահ չի եղել կուսակցության անդամ։ Չեմ կարծում նաեւ, որ Բակո Սահակյանի դեպքում փոփոխություն կլինի, ու նա կուսակցական կդառնա։ Այս պարագայում նախագահը ժողովրդի առաջնորդն է ու նրա ցանկությունների իրագործողը։ Սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններից բացի, նախագահը նաեւ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման երաշխավորն է։ Սա է լինելու այս ընտրություններում Բակո Սահակյանի հիմնական նախընտրությունը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում