ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի ընկերությունը հայտնվել է դատարանում։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Լոռու մարզի 29 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավորի դեմ միանգամից երկու դատական հայց է ներկայացվել։
2003–2006թթ. «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած, իսկ ներկայումս Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արկադի Համբարձումյանի պատգամավորական, քաղաքական գործունեության մասին հանրությանը քիչ բան է հայտնի, սակայն բիզնես գործունեության մասով նա հասցրել է հայտնվել աղմկալի պատմությունների մեջ՝ ընդհուպ մինչեւ դատարան։
Նշենք՝ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող ընկերությունները քիչ չեն։ Վերջինս հանդիսանում է «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունների, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի սեփականատերը։ «Դերժավա-Ս»–ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը ներկրում է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ եւ այլն։
Եվ այսպես՝ ինչն Է ՀՀԿ-ական պատգամավորին հասցրել դատարանի դռները։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. նոյեմբերի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն վճարի «Գազպրոմ-Արմենիային» 111 հազար 258 դրամ հասանելիք գումարը։ Այս գործով դատավորը նշանակված է եղել Գագիկ Խանդանյանը, որն էլ նոյեմբերի 18-ին որոշել է պատգամավորին պատկանող ընկերությանը պարտավորեցնել իրականացնել հայցվոր կողմի՝ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի պահանջը։
Բայց միայն սրանով չի ավարտվում պատգամավորի նկատմամբ ներկայացված դատական հայցերի պատմությունը։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում